ՄԻԵԴ վճիռ՝ Մարտի 1-ի գործով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Մարտի 1-ի զոհերին առնչվող՝ «Ֆարմանյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը։
Սեպտեմբերի 18-ին հրապարակած վճռով՝ դատարանն արձանագրել է, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Հայաստանի Հանրապետությունը խախտել է զոհվածների կյանքի իրավունքը։
ՄԻԵԴ վճռով արձանագրվել է, որ բացի Սամվել Հարությունյանից և Զաքար Հովհաննիսյանից, մյուս զոհերի դեպքում պետությունը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ կյանքի իրավունքը։
Դատարանը նշել է նաև, որ Հայաստանի իշխանությունները չեն ապահովել ամբողջական քննություն զոհերի մահվան հանգամանքները ճշտելու համար, ինչի հետևանքով խախտվել է կոնվենցիայի նաև 38-րդ հոդվածը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է զոհվածների հարազատներին վճարել 30 հազարական եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, ևս 35 հազար եվրո՝ դիմումատուներին՝ դատական ծախսերի և այլ վճարների համար։