Պաշտոնական
Մինգեչաուրի և Աղջաբադի ուղղությամբ հարվածելու մասին հայտարարությունները կեղծիք են
Մինգեչաուրի և Աղջաբադի ուղղությամբ հայկական ուժերի, իբր, ինտենսիվ հարվածելու մասին ադրբեջանական հայտարարությունները հերթական կեղծիքն են, ֆեյսբուքի իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Նախազգուշացում ենք, որ ադրբեջանական զինուժի կողմից բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների հանդեպ որևէ սադրանքի դեպքում Արցախի ՊԲ պատասխանը լինելու է անհամարժեք կոշտ»,-շեշտել է խոսնակն ու հայտարարել, որ մարտական գործողությունների շրջանում ՊԲ ստորաբաժանումների խոցման համար առկա են բավարար թիրախներ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։