ՄԻՊ. Արձանագրել ենք Մանվել Գրիգորյանի առողջական և հոգեբանական վիճակի բացասական դինամիկա
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը առանձնազրույց է ունեցել Մանվել Գրիգորյանի հետ։ Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ առանձնազրույցի արդյունքներով՝ գրություններ են ուղարկել թե՛ իրավապահ մարմիններին, թե՛ Արդարադատության նախարարություն։
«Մանվել Գրիգորյանին մեր աշխատակիցները, այդ թվում՝ բժիշկը, պարբերաբար այցելում են։ Վերջին անգամ ես եմ այցելել, առանձնազրույց եմ ունեցել, երեւի մեկ շաբաթ կամ 10 օր առաջ։ Առանձնազրույցի արդյունքներով մենք գրություններ ենք ուղարկել թե՛ իրավապահ մարմիններին, թե՛ Արդարադատության նախարարություն»,– նշեց Թաթոյանը։
Նրա խոսքով՝ արձանագրվել է Մանվել Գրիգորյանի առողջական եւ հոգեբանական վիճակի բացասական դինամիկա. «Մենք ամենօրյա կապի մեջ ենք փաստաբանների հետ, մենք մեր գրությամբ բացահայտել ենք առողջական եւ հոգեբանական վիճակի բացասական դինամիկա»։