Պաշտոնական
ՄԻՊ-ը նշում է գործունեության 15-ամյակը․ միջազգային բարձրաստիճան համաժողով (ուղիղ)
Մարդու իրավունքների պաշտպանի հասատության գործունեության 15-ամյակի առթիվ նոյեմբերի 26-27-ը Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա միջազգային համաժողով։
Համաժողովին բացման խոսքով հանդես կգան վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Համաժողովին մասնակցելու համար ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրավերով Հայաստան են ժամանել ավելի քան 30 երկրների օմբուդսմաններ, ավելի քան 20 միջազգային կազմակերպությունների (Եվրոպական միություն, Եվրոպայի խորհուրդ, ԵԱՀԿ և այլն) ներկայացուցիչներ։