«  Դեկտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика


Միքայել Հեզեման. Հայաստանի համար չափազանց վտանգավոր իրավիճակ է ստեղծվել

Միքայել Հեզեման. Հայաստանի համար չափազանց վտանգավոր իրավիճակ է ստեղծվել

Գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանը կարծում է, որ Հայաստանի համար չափազանց վտանգավոր իրավիճակ է ստեղծվել։ Եկեղեցու դեմ կառավարության ճնշումները բեւեռացնում են հասարակությունը։

Ըստ նրա՝ միշտ կան մարդիկ, որոնք կառավարության և կան մարդիկ, որոնք եկեղեցու կողմից են։ Նա նատել է, որ մի կողմից Հայաստանը բռնել է ժողովրդավարության ուղին, բայց կառավարությունը գնում է բռնապետության ճանապարհով և թելադրում է եկեղեցուն։ Եվրոպայի ոչ մի ազատ, դեմոկարատական երկրում նման բան երբեք չէր կարող պատահել: «Աշխարհում ուղղակի մեծ շփոթմունք կառաջանա, եթե Կաթողիկոսին մի բան պատահի», նշում է պատմաբանը:

Հայր Ասողիկ Կարապետյան. «Լսեցեք, թե ինչ է ասում այլազգի գիտնականը: Եվս առավել թող լսեն մերօրյա հայազգի գիտնականներն ու մտավորականները, որ վերածվել են «անապատի»:
Լսեցեք ամենքդ՝ պարզ շինականից մինչեւ վերին պաշտոնյա, լսեցեք եւ խորհեցեք:
Աստված է խոսում այս բարեպաշտ եւ գիտնական այլազգու՝ արժանապատիվ Անձի բերանով: Աստվածային վկայություն է տրվում ողջ մեր ժողովրդին. վկայություն կանգնելու եւ դարձի գալու:
Իսկ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ ի գլուխ իր Շնորհազարդ Վեհափառ Հայրապետի եւ ողջ ուխտապահ հոգեւոր դասի, մնալու է միշտ կանգուն, հզոր եւ պայծառ»:

Գերմանացի պատմաբան Միքայել Հեզեման