«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Մնացականյանը Մոսկվայում կհանդիպի Լավրովի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Մնացականյանը Մոսկվայում կհանդիպի Լավրովի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մոսկվա կատարելիք այցի շրջանակներում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

«Մոսկվա կատարելիք այցի շրջանակներում, որտեղ նախատեսված է նախարարի հանդիպումը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, նախատեսված է նաև հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ», –ասել է Նաղդալյանը:

Նշենք, որ Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 12-ին:

-->