Աշխարհ
Մոտ 50 թուրք իսլամիստ ներխուժել է Վիեննայի կաթոլիկ տաճար
Ազգությամբ թուրք մոտ 50 իսլամիստ ներխուժել է Վիեննայի Սբ.Անտոնիոս Պադովացու կաթոլիկ տաճար: Այս մասին հայտնում է Kurier թերթը:
Թուրքերը գոչել են «Ալլահ Ակբար», ոտքերով հարվածել նստարաններին և խոստովանարանին: Տաճարի ավագ քահանայի տեղակալը ահազանգել է ոստիկանություն, սակայն երիտասարդները դեպքի վայրից հեռացել են նախքան իրավապահների ժամանելը: Այնուամենայնիվ, համաձայն ոստիկանության հաղորդագրության, պատահարը տեսաձայնագրվել է:
Ենթադրվում է, որ հարձակմանը մասնակցել են ծայրահեղական թուրք իսլամիստները, որոնք արդեն մի քանի ամիս է, ինչ ուշադրություն են գրավում: Իրավապահներին հաջողվել է նույնականացնել 50-ից 10-ին, որոնք ներքաշված են եղել հասարակական կարգի խախտման տաբեր դեպքերում: