«  Հունիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Մտքեր չկան, կան բացականչություններ. Առավոտ

Մտքեր չկան, կան բացականչություններ. Առավոտ

Առավոտ-ը գրում է. «Բարեկամներիցս մեկը վերջերս իրավացիորեն նկատել է, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր գրավոր եւ բանավոր տեքստերում արտահայտում է մտքեր, որոնց հետ կարելի է համաձայն լինել կամ չլինել, մինչդեռ վարչապետի ներկայիս պաշտոնակատարն իր նախընտրական ճառերում մտքեր չի արտահայտում: Ես դրանք կանվանեի բացականչություններ, որոնք պետք է բոցավառեն հավաքվածներին, թեժ պահեն նրանց մեջ ատելության կրակը:

Հավանաբար, շատերդ համացանցում տեսել եք, թե ինչպես են հռետորները (որոնց մի մասն իրենց, ցավոք սրտի, «քրիստոնյա» են անվանում) բղավում բազմահազարանոց լսարանի առաջ, իսկ հավաքվածները տրանսի մեջ են ընկնում, սկսում են գլխով ու ձեռքերով տարօրինակ շարժումներ անել, ինչպես նաեւ ոռնալ՝ հռետորի գոռգոռոցներին ի պատասխան: Արդյոք նրանք արձագանքում են հռետորի մտքերի՞ն: Ըստ ամենայնի՝ ոչ: Հռետորի հաղորդակցության ձեւը միայն առաջին հայացքից է վերբալ (բառային), բայց խորքում նա շրջանցում է գիտակցական մակարդակը եւ այդ բառերն ուղղված են խորքային բնազդներին: Արդյո՞ք կոկորդը պատռող եւ զանգվածների հրճվանքն առաջացնող հռետորները հիմար են կամ, բառիս սովորական իմաստով, աննորմալ: Վստահ եմ, որ՝ ոչ: Նրանք իրենց բիզնեսն են անում: Այլ հարց է, որ լսարանին «տաքացնելու» համար իրենք գիտակցաբար իրենց մտցնում են «տրանսի» մեջ, որպեսզի արտասանվող բացականչությունները եւ բանաձեւերն ավելի համոզիչ լինեն:

Ասում են, Ադոլֆ Հիտլերը նման ելույթների ժամանակ իրեն հասցնում էր սեռական բավարարվածության աստիճանի, եւ դա չէր կարող չազդել «Heil!» ոռնացող ամբոխի վրա: Բանական մակարդակով նրա ասածները հերքելը որեւէ դժվարություն չէր ներկայացնում: Եթե մարդիկ միացնում են իրենց ուղեղները, ապա նրանց հնարավոր չի լինի համոզել, որ միմիայն «արիներին» է հատուկ իդեալիզմն ու ինքնազոհությունը եւ միայն նրանք են գիտության եւ արվեստի շարժիչ ուժը: Երկու րոպե մտածելուց հետո ցանկացած մարդ կբերի այդ պնդմանը հակասող տասնյակ օրինակներ: Բայց խնդիրը հենց այն է, որ այդպիսի լսարաններում մարդիկ երբեք ուղեղը չեն միացնում:

Նույնը Նիկոլ Փաշինյանի նախընտրական ճառերի դեպքում է: Բացականչությունների հեղեղի մեջ մարդիկ իրենց հարց չեն տալիս, թե, օրինակ, ինչպես կարելի է հպարտանալ պարտությամբ, այսինքն՝ հսկայական տարածքներ կորցնելով եւ հազարավոր զոհեր տալով: Կամ՝ ինչպե՞ս պատահեց, որ այդ պարտության համար բոլորը մեղավոր են՝ նախկիններից սկսած, գեներալներով վերջացրած, իսկ երկրի առաջին դեմքը եւ զինված ուժերի գլխավոր հրամանատարը մեղավոր չէ: Փաշինյանական ընտրազանգվածի ներկայացուցիչներն այդ հարցերը չեն տալիս, նրանք իրենց կուռքի ասածը տրամաբանական վերլուծության չեն ենթարկում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ամբողջական հոդվածը՝ սկսզբնաղբյուր կայքում