NABU. Արագիլները «ահազանգում» են տարածաշրջանում բնապահպանական մեծ աղետի մասին
Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը ավարտել է արագլիների հաշվառման գործընթացը Արարատի մարզում։
Կազմակերպությունը նախորդ տարվանից իրականացնում էր արագիլների ուսումնասիրության և հաշվառման աշխատանքներ, որի նպատակն է պարզել արագիլների տարածվածությունը, նրանց աղտոտման աղբյուրները, առաջացման պատճառները և աղտոտված արագիլնեի քանակը։
«Հաշվառման աշխատանքները ավարտվել են Արարատի մարզում, որտեղ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ արագիլների գրեթե 60 % - ն աղտոտված է։ Սա հսկայական թիվ է և խոսում է տարածաշրջանում մեծ էկոլոգիական աղետի մասին։
Այժմ աշխատանքները շարունակվում են Արմավիրի մարզում։ Այնտեղ հաշվառումն ու հետազոտություններն ավարտելուց հետո կազմակերպությունը կհրապարակի հաշվառման և աղտոտվածության ծավալների մասին տվյալները: Ուսումնասիրություններն լայնամասշտաբ են և տարբեր ուղղություններով են իրականացվում: Կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն ևս պատրաստելու է և ներկայացնելու են բոլոր հետաքրքրված անձանց ավելի ուշ՝ բաց լսումների տեսքով»,- ասվում է ֆեյսբուքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Նշենք, որ կազմակերպությունը հունիս ամսին Սպիտակ արագիլների վրա տեղադրել է արբանյակային տվիչներ՝ խորքային ուսումնասիրությունների, թռչունների միգրացիային հետևելու և ուսումնասիրելու նպատակով։