Նարեկ Սամսոնյանին վերջապես տեղափոխեցին հիվանդանոց․մանրամասները՝ տեսանյութում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ասելով, որ Նարեկ Սամսոնյանին այսօր վերջապես տեղափոխեցին հիվանդանոց։
Նշենք, որ Սամսոնյանը հացադուլ էր հայտարարել, որից հետո նրա առողջական վիճակը վատթարացել է։
Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները նոյեմբերի 13-ի առավոտյան ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվեցին։
Դատարանը 3 ամսով երկարացրեց «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը։
Դատարանի որոշումը լսելուց հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարեց, որ անժամկետ հացադուլ է սկսում՝ իրավական խայտառակությունը դադարեցնելու պահանջով։
Հացադուլ հայտարարած քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են պատժախուց: Նա ունի առողջական շատ լուրջ խնդիր:
Նոր զարգացում։ Սամսոնյանին հետ տարան բանտ


