Նոր զարգացում։ Սամսոնյանին հետ տարան բանտ (տեսանյութ)
Նարեկ Սամսոնյանին հետ են վերադարձրել «Արմավիր» ՔԿՀ։ Նա այսօր առավոտից գտնվում էր քաղաքացիական բուժհաստատությունում։ Նա փաստացի շարունակելու է հացադուլը։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Վաղը Նարեկ Սամսոնյանին կրկին կտանեն «Իզմիրլյան» ԲԿ՝ վերականգողական բուժում և հետազոտություններ անցնելու նպատակով:
Հիշեցնենք՝ առավոտյան փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ Նարեկ Սամսոնյանին այսօր վերջապես տեղափոխեցին հիվանդանոց։
Ռուբեն Մելիքյանի նոր գրառումը: Քիչ առաջ Նարեկը զանգեց «Արմավիրի» բանտից։ Նրան վերադարձրել են «պատժախուց թիվ 6»՝ այնտեղ, որտեղ նա գտնվել է հունվարի 10-ից։ Հացադուլը շարունակվում է՝ մինչև նախավիրահատական վերականգնողական թերապիայի անցկացման հարցի լուծումը։ Հուսամ՝ այդ հարցը կլուծվի հենց վաղը։
Ով թեմայի մեջ չէ՝ ստորև ներկայացնում եմ վերջին ավտոլայվս, որտեղ տալիս եմ անհրաժեշտ պարզաբանումներ։


