ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը՝ ԼՂ խնդրի մասին
ՆԱՏՕ-ի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հաջողությամբ պսակված ռազմական լուծում ունենալ չի կարող, այսօր՝ մարտի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
«ՆԱՏՕ-ն այդօրինակ հակամարտությունների լուծմանը չի մասնակցում և չի միջամտում, բայց, անհերքելի է, իհարկե, որ խաղաղությունն ու անվտանգությունն այս տարածաշրջանում ուղղակիորեն հետաքրքրում է ՆԱՏՕ-ին ու շատ կարևոր է մեր գործընկերների ու դաշնակիցների համարը։
Անհերքելի է, որ խաղաղությունն ու անվտանգությունն ուղղակիորեն հետաքրքրում են ՆԱՏՕ-ին: Մեզ քաջալերում է այն հանգամանքը, որ Հայաստանի նոր կառավարությունը նոր ջանքեր է ներդնում խաղաղության գործընթացի մեջ: Մեզ քաջալերում է նաև շփման գծի երկայնքով լարվածության շոշափելի նվազեցումը: ՆԱՏՕ-ի գնահատականն այն է, որ այս հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով: Այն հաջողությամբ պսակված ռազմական լուծում ունենալ չի կարող»,- ասաց Ապատուրայը: