«  Նոյեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Նախարար. Պատերազմից հետո անհետ կորած է համարվում 222 զինածառայող և 21 քաղաքացիական անձ

Նախարար. Պատերազմից հետո անհետ կորած է համարվում 222 զինածառայող և 21 քաղաքացիական անձ

ՀՀ քննչական կոմիտեի հոկտեմբեր ամսվա տվյալներով` 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը 3788-ն է, այդ թվում՝ 3712 զինծառայող և 76 քաղաքացիական անձ։ Այս մասին ԱԺ իր ելույթում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Անհայտ կորած է համարվում 222 զինածառայող և 21 քաղաքացիական անձ։ Ադրբեջանի կողմից գերության մեջ պահվող ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 40-ն է, այդ թվում՝ 37 զինծառայող և 3 քաղաքացիական անձ»,- նշեց Մկրտչյանը։

Նրա խոսքով` մինչ օրս Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել 114 զինծառայող և քաղաքացիական անձ։

Սեպտեմբերի 15-ի տվյալներով` վիրավորվել ու ստացիոնար բուժում է ստացել 7888 անձ, նրանցից 1464-ը հաշմանդամության կարգ է ձեռք բերել։