Պաշտոնական
Նիկոլ Փաշինյանի ելույթը մտավոր սեփականությանը վերաբերող համաժողովին
«Մարդկությունն ի վերջո եկել է այն անհերքելի եզրակացության, որ չկա ավելի թանկ բան, քան գաղափարը, որովհետև վերջին հարյուրամյակի զարգացումները բերել են նրան, որ նյութական սեփականությունից շատ ավելի կարևոր և արժեքավոր է մտավոր սեփականությունը»,- այս մասին մտավոր սեփականության պաշտպանությանը նվիրված համաժողովի ընթացքում իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ոչ մի գագաթնաժողով ու համաժողով, ըստ Փաշինյանի, չի շրջանցում մտավոր սեփականության պաշտպանության թեման։ Սա վերաբերում է ոչ միայն արվեստին ու մշակույթին, այլև ընդհանրապես բոլոր իրողություններին։