«  Մարտ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Նիկոլը խստորեն դատապարտում է իր գործունեության հետևանքները. «ՉԻ»

Նիկոլը խստորեն դատապարտում է իր գործունեության հետևանքները. «ՉԻ»

«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.

Ճիշտն ասած՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը կարող էր տևել ընդամենը կես րոպե և կազմված լինել ընդամենը մի նախադասությունից․ «Սիրելի ժողովուրդ, ամեն ինչ վարի եմ տվել, փախեք-փրկվեք»։ Մեծ հաշվով՝ նրա ասածը հենց դա էր, ու անհասկանալի մնաց, թե ի՞նչ կարիք կար մի քանի ժամ շարունակ ծամծմել այդ միտքը։

Եվ այնուամենայնիվ փորձենք հասկանալ նրա արտահայտած հիմնական թեզերը։

1․ Հայաստանում և Ղարաբաղում ռազմական նոր էսկալացիայի վտանգը շատ մեծ է։
2․ ՀԱՊԿ-ը Հայաստանից դուրս է գալիս։
3․ Ադրբեջանի նպատակը խաղաղության այնպիսի համաձայնագիրն է, որով ոչ միայն Ղարաբաղի հայերին էթնիկ զտումների ենթարկելու, այլև Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություններ կատարելու մանդատ կաստանա։
4․ Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում առաջընթաց կա։
5․ Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների հարցը մեզ համար կարևոր է, բայց դա նրանց և Ադրբեջանի երկխոսության տիրույթում է։
6․ Իմ օրոք Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքից 150 քառակուսի կիլոմետր տարածք է օկուպացրել, բայց դա նորություն չէ, Հայաստանը դեռ 1994-ից Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ ունի։ 

Եթե համադրում ենք նրա այս թեզերը՝ շատ հստակ պատկեր է ուրվագծվում։ Այն է՝ «խաղաղության դարաշրջանն» իրականում փուչիկ էր, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որի՝ մեզ վերաբերող կետերը մենք «ափալ-թափալ» կատարեցինք, Ադրբեջանի համար գրոշի արժեք չունի, մենք ճանաչեցինք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հույս ունենալով, որ իրենք էլ մերը կճանաչեն, բայց նրանք Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների այլ ձևեր գտան, հիմա էլ նոր ագրեսիա են նախապատրաստում, ինչի մասին վկայում են ոչ միայն Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները, այլև «այլ աղբյուրներից ստացվող» տեղեկությունները, ու թարսի պես էլ՝ ՀԱՊԿ-ի վրա չենք կարող հույս դնել, այդ կազմակերպությունը, մեր տպավորությամբ, դուրս է գալիս Հայաստանից․․․ А в остальном, прекрасная маркиза, ամեն ինչ լավ է․ կարևորը՝ «հուսահատության գազելներն» ու «մահվան վերելակները» կամաց-կամաց փոխվում են։ Եվ ընդհանրապես, ի՞նչ անվտանգության երաշխիքներ, ի՞նչ մեխանիզմներ, կարևորը արցախահայության՝ իր հայրենիքում ապրելու կամքն է, իսկ Հայաստանի դեպքում՝ անկախ պետականություն ունենալու կամքը։ Ու եթե, այսպես շարունակվելու դեպքում, հանկարծ Արցախում հայ չմնա կամ Հայաստանը դադարի գոյություն ունենալ որպես անկախ պետություն, մեղավորն ինքը չի լինելու, ժողովրդի կամքի բացակայությունն է լինելու։ Այ օրինակ 2020-ի հոկտեմբերին Հադրութի շրջանի բնակչությունը կորցրեց իր հայրենիքում ապրելու կամքը․․․ 3 հազար տարի չէր կորցրել, ու հանկարծ մի շաբաթում կորցրեց, ինքը դրանում ի՞նչ մեղք ունի։

Մարկ Նշանյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: