Նոր հնարավորություններ՝ ֆեյսբուքյան օգտատերերի անձնական տվյալները պաշտպանելու համար
Facebook-ը գործարկում է նոր հնարավորություններ՝ օգտատերերի անձնական տվյալները պաշտպանելու համար: Այդ նպատակով համապատասխան կարգավորումների բաժնում փոփոխություններ կատարելու հնարավորություն կտրվի ցանկացած մեկին՝ տեղեկացնում է ընկերության ղեկավարությունը:
Մոտ ժամանակներս սոցիալական ցանցը հատուկ ծանուցումներ կցուցադրի, որով կբացվի «Գաղտնիության ստուգում» ներդիրը (Privacy Checkup): Դրանում օգտատերերը կարող են ստուգել իրենց գաղտնիության բոլոր կարգավորումները և ցանկության դեպքում կատարել անհրաժեշտ փոփոխություններ:
Բացի դրանից՝ կավելացվի նաև «Ձեր գործողությունները Facebook-ից դուրս» (Off-Facebook Activity) ներդիրը, ինչը հնարավորություն կտա պարզել, թե ինչ ծառայություններ և որ տեղերից են օգտատերերի անձնական տեղեկությունները փնտրում:
Facebook-ը նաև օգտատերերին կուղարկի ծանուցումներ այն մասին, որ իրենց պրոֆիլն օգտագործվում է երրորդ անձի ծառայությունների կողմից, և, որ նրանք կարող են օգտագործել սոցիալական ցանցում զետեղված անձնական տվյալները: