Պաշտոնական
Ովքեր են ԱԺ 11 հանձնաժողովների նախագահների թեկնածուները
ԱԺ մշտական հանձնաժողովների թիվն ավելացավ 2-ով ՝ դառնալով 11.
- 8 հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրեց «Իմ քայլը» դաշինքը,
- 2 հանձնաժողովի նախագահ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը,
- 1 հանձնաժողովի նախագահ առաջադրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ։
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը
- Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է պատգամավոր Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը,
- Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար Ռուբեն Ռուբինյանը,
- Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի համար` Մխիթար Հայրապետյանը,
- Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի համար՝ Արման Եղոյանը,
- Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի համար՝ Անդրանիկ Քոչարյանը,
- Պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի համար՝ Վլադիմիր Վարդանյանը,
- Տարածքային կառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի համար՝ Վարազդատ Կարապետյանը,
- Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի համար՝ Բաբկեն Թունյանը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը
- Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի համար առաջադրեց պատգամավոր Միքայել Մելքումյանի թեկնածությունը,
- Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի համար՝ Նաիրա Զոհրաբյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը
- Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց պատգամավոր Մանե Թանդիլյանի թեկնածությունը։