«  Սեպտեմբեր 2023  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Ուղղաթիռով բժշկական թիմը վերջապես մեկնեց Ստեփանակերտ՝ պայթյունից տուժածներին օգնության

Ուղղաթիռով բժշկական թիմը վերջապես մեկնեց Ստեփանակերտ՝ պայթյունից տուժածներին օգնության

Հարգելի՛ հայրենակիցներ,

Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» բոժմիավորում, Իվանյան համայնքի բուժական կետ և ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրի բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։
Նրանց հիմնական մասը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։

Ցավոք սրտի, 7 հիվանդի կյանք հնարավոր չէր փրկել և նրանք մահացել են հիվանդանոցում։

Պայթյունից տուժած  տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»։

Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։

Ստեփանակերտում գտնվող բժիշկներն ու բուժանձնակազմն այս ծանր և սուղ պայմաններում կատարում են ամեն հնարավորը` վիրավորների կյանքը փրկելու համար:

Զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կհայտնենք։

ԱՀ առողջապահության նախարարություն

Նշենք՝ սեպտեմբերի 26-ին ժամը 08:00 դրությամբ Արցախից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ:
Նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:

Այսօր առավոտյան Երևանը հաղորդեց, որ ուղղաթիռով բժիշկների թիմը՝ անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով մեկնել է դեպի Ստեփանակերտ, Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում պացիենտները նախապատրաստվում են տեղափոխման։

Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում գտնվողների ցանկը, ովքեր տուժել են պայթյունից`