«  Փետրվար 2022  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Яндекс.Метрика

Ուժգին երկրաշարժ Հայաստանում (լրացված)

Ուժգին երկրաշարժ Հայաստանում (լրացված)

Երևանում այսօր 22։25–ի մոտակայքում բավական ուժեղ երկրաշարժ գրանցվեց։

Այն զգացվել է Երևնում, Գյումրիում, Լոռիում, Աշոցքում: Բնակիչները դուրս են եկել տներից:

Պաշտոնական տեղեկատվություն չկա: ԱԻՆ ի կայքն այս պահին անհասանելի է:

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով` երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Վրաստանի հարավում՝ Սամեբա գյուղում։

Լրացված

Ըստ ՀՀ ԱԻՆ-ի՝ «Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25 -ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

Ցնցումները զգացվել է նաև Ստեփանակերտում»:

Լրացված

Հարգելի´ քաղաքացիներ, այս պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը շարունակվում  է։ Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է։ Բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները։ Հնարավոր է լինի հետցնցում, որը կզգացվի բնակչության կողմից, սակայն հորդորում ենք խուճապի չմատնվել։
ՀՀ ԱԻՆ

Ինչ անել երկրաշարժի ժամանակ՝ ԱՅՍՏԵՂ: