Հայաստան
Ուշադրություն. Օդի աղտոտվածության բարձր մակարդակ Երևանում. Ինչպես պաշտպանվել (տեսանյութ)
Ուշադրություն՝ Օդի Աղտոտվածություն
Օդի աղտոտվածության բարձր մակարդակը կարող է բացասաբար ազդել հատկապես խոցելի խմբերի առողջության վրա՝ երեխաներ, տարեցներ, հղի կանայք, շնչառական և սրտանոթային խնդիրներ ունեցող անձինք։
Օդի աղտոտվածությունն առաջացնում է հետևյալ առողջական խնդիրները՝
- Շնչառական դժվարություններ (խորը շունչ քաշելիս անհարմարություն, հազ, շնչահեղձություն)
- Սրտանոթային խնդիրների սրացում
- Աչքերի գրգռվածություն և արցունքահոսություն
- Գլխացավեր, հոգնածություն
- Երեխաների մոտ՝ բրոնխիտ, ասթմայի սրացում, ուշադրության խանգարումներ
Ինչպես պաշտպանել Ձեզ և Ձեր ընտանիքին՝
- Մնացե՛ք փակ տարածքում
- Փակեք դռներն ու պատուհանները, երբ աղտոտվածության մակարդակը բարձր է։
- Հատկապես քաղաքներում և խիտ երթևեկության վայրերում գտնվելու ժամանակ կրեք պաշտպանիչ դիմակ (N95 կամ համապատասխան ֆիլտրով)։
- Զերծ մնացե՛ք ֆիզիկական ակտիվությունից դրսում
- Խուսափեք մարզվելուց, երկար քայլելուց կամ երեխաներին խաղացնելուց բացօթյա՝ աղտոտվածության բարձր ժամերին։
- Հետևե՛ք օդի որակի մասին տեղեկատվությանը
- Օգտվե՛ք հատուկ հավելվածներից կամ պաշտոնական աղբյուրներից՝ օրվա ընթացքում օդի որակի մասին տեղեկանալու համար։
- Հոգ տարե՛ք խոցելի խմբերի մասին
- Տարեցները, երեխաները, հղիները և քրոնիկ հիվանդություններ ունեցողները պետք է լինեն առավել զգուշավոր։
ՀՀ ԱՆ


