Աշխարհ
Պարագվայի նախագահը խնդրել է բոլոր նախարարներին հրաժարական տալ երկրում բողոքի ակցիաների ֆոնին

Պարագվայի նախագահ Մարիո Աբդո Բենիտեսը խնդրել է բոլոր նախարարներին հրաժարական տալ կառավարությունում փոփոխություններ իրականացնելու համար, երբ երկրում սկսել են անցկացնել բողոքի ակցիաներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նախագահը լսել է քաղաքացիներին: Նա խնդրել է կառավարության բոլոր նախարարներին ներկայացնել հրաժարականի դիմումներ»,-նրա խոսքերը մեջբերում է ABC Color թերթը:
Պարագվայում բողոքի ցույցերը արդեն երկու օր չեն հանդարտվում: Ցարարները իշխանություններին մեղադրում են կոռուպցիայի, տնտեսական ճգնաժամի և համաճարակի դեմ անարդյունավետ պայքարի մեջ: