Փաշինյան. Մենք Հայաստանը պետք է կառուցենք այնպես, ինչպես կկառուցեինք Հիսուսի երկրորդ գալստյանը սպասելիս
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ կառավարության անդամ նախարարներն ու մարզպետները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն: Այս մասին նա ասաց ֆեյսբուքի ուղիղ եթերի ընթացքում, օգոստոսի 17-ին՝ Գեղարքունիքի մարզ կատարած այցից հետո:
«Ճիշտ են անում, որ ստանում են: Դա իմ որոշումն է եղել, դա ճիշտ որոշում է, և մեր նախարարները, կառավարության անդամները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն: Հայաստանի ժողովուրդը պետք է ուրախանա, որ Հայաստանում գործում են նախարարներ, որոնք այդ պարգևավճարի կարիքն ունեն, որոնք թալանով չեն զբաղված...:
«...Ես երբ տեսնում էի կատարված աշխատանքները, հարց էի տալիս ինքս ինձ՝ այսքանից հետո որեւէ մեկը պիտի հա՞րց տա, ասի՝ ինչո՞ւ են մեր նախարարները, մարզպետները պարգեւավճար ստանում։ Այսօր այդ հարցի պատասպանը ինձ համար գործնականում հնչեց՝ ճիշտ են անում, որ ստանում են, դա իմ որոշումն է, ճիշտ որոշում է, մեր կառավարության անդամները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն, դա նաև ժողովրդի պատիվն է, որովհետեև ժողովրդի, գործատուի պատիվն է նաև, թե ինքն իր ծառային, իր աշխատողին ոնց է վերաբերվում և Հայաստանի ժողովուրդը պետք է ուրախանա, որ Հայաստանում գործում են նախարարներ, որոնք էդ պարևավճարի կարիքն ունեն, թալանով չեն զբաղված»,- ասաց Փաշինյանը:
Հեղափոխուղության բերքահավաքն էր այսօրվա այցը, քանի որ էն ժամանակ մենք խոսոտումներ էինք տալիս, այսօր դրանք կատարվում են։ Նման կարծիք հայտնեց Փաշինյանը։
«Մենք հեղափոխության ժամանակ ասում էինք՝ մենք հող կդառնանք ձեր ոտքերի տակ, մենք էսօր էս աշխատանքով հող ենք դառնում մեր ժողովրդի ոտքերի տակ, որ նրանք ավելի վստահ քայլեն: Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն՝ իմ ընտանիքը, ես մեկ-մեկ կեսկատակ ասում եմ՝ Հայաստանը պետք է կառուցենք այնպես, ինչպես կկառուցեինք Հիսուսի երկրորդ գալստյանը սպասելիս»։
Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ այսօր նույն տրամադրությունն է հանրապետությունում, ինչ հեղափոխության ժամանակ.
«Այսօր նույն տրամադրությունն է հանրապետությունում, ինչ հեղափոխության ժամանակ, որովհետև հեղափոխությունը շարունակվում է: Շարունակվում է շատ վստահ ու հաղթական: Բոլոր ասպարեզներում` սկսած անվտանգայինից, վերջացրած՝ ենթակառուցվածքայինով»,- ասաց Փաշինյանը: