«  Հունվար 2019  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Փաշինյանն անդրադարձավ կառավարության կառուցվածքի փոփոխություններին

Փաշինյանն անդրադարձավ կառավարության կառուցվածքի փոփոխություններին

Մինչ կառավարության կառուցվածքի մասին նոր օրենքի ընդունումը՝ առաջիկայում կնշանակվի կառավարության միայն 2/3-րդ, իսկ 1/3-րդ-ը չի նշանակվի: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գիտեք, որ կառավարությունը ձևավորման գործընթացում է և զուգահեռ մենք նաև կառավարության կառուցվածքի հետ կապված հարցեր ենք քննարկում: Քանի որ հարցը, գիտեմ շատ հետաքրքրում է, ուզում եմ ասել հետևյալը: Օրենքի համաձայն՝ կառավարությունը ձևավորված է համարվում, երբ նշանակված է կառավարության անդամների 2/3-րդը: Մենք կգնանք այդ ճանապարհով՝  կառավարության անդամների 2/3-րդը կնշանակվի, 1/3-րդը չի նշանակվի, քանի դեռ մինչև վերջին դետալը չենք հստակեցրել կառավարության կազմի, կառուցվածքի փոփոխությունների հետ կապված հարցերը: Մի բան ակնհայտ է՝ նախարարությունների թիվը կրճատվելու է և ուղղակի այս պրոցեսը պետք է տանել մաքսիմալ անցնցում, սահուն և կանխատեսելի ճանապարհով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ այդ պատճառով կգանան այսպիսի «ճանապարհային քարտեզով»: