Փաշինյանը՝ Կուտոյանի մահվան մասին (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միակ հրահանգը եղել է հնարավորինս օպերատիվ հասնել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան վայր եւ դեպքի վայրը պահպանելը։ Այս մասին հունվարի 22-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Երբ ինձ զեկուցել են Գեորգի Կուտոյանի հետ կապված ահազանգի մասին, որովհետեւ ի սկզբանե ահազանգ է եղել, որից հետո ոստիկանությունը մեկնել է դեպքի վայր։ Իմ միակ հրահանգն է եղել հնարավորինս օպերատիվ տեղ հասնել եւ պահպանել դեպքի վայրը, որպեսզի որեւէ առարկա այնտեղից չանհետանա, բոլոր հանցանշանները հնարավորինս պահպանվեն։ Հիմա ինչքանո՞վ է ոստիկանության հասնելու պահին դեպքի վայրը եղել այնպիսին, ինչպիսին արձանագրել է ոստիկանությունը, դա, իհարկե, քննության արդյունքում կպարզվի»,- ասաց Փաշինյանը։
Ավելին՝ տեսանյութում