Պաշտոնյաներն ու նրանց ընտանիքի անդամները սոցփաթեթով կկարողանան առողջարարական համալիրներ հաճախել
Պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք և նրանց ընտանիքի անդամները սոցփաթեթի շրջանակում կարող են օգտվել նաև մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից, ինչպես նաև պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարել:
Որոշման նախագիծը, սեպտեմբերի 16-ի նիստում, ՀՀ կառավարությունը համարել է անհետաձգելի: Այն կքննարկվի նաև Ազգային ժողովում:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկում է պետական բյուջեի միջոցների հաշվին (կառավարության սահմանած կարգով) ապահովել հանրապետության նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի ընտանիքի անդամների (ամուսին, զավակ, ծնող)՝ Հայաստանում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը։