Պաշտոնական
Պատգամավորներն Արցախի ճանապարհից վերադարձան խորհրդարան
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն «Իմ քայլը» խմբակցության այն պատգամավորներին, որոնք Արցախի ճանապարհին են, հրահանգել է հետ գալ խորհրդարան, հայտնում է factor.am -ը: Նրանք կմասնակցեն ժամը 15:00-ին գումարվող արտահերթ նիստին, որից հետո միայն նրանք կմեկնեն Արցախ:
ԱԺ-ն պետք է քննարկի «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը՝ երկրորդ ընթերցմամբ: Խորհրդարանն օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունել է 117 կողմ ձայնով: