«  Ապրիլ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. ապրիլի 1

Պատմության այս օրը. ապրիլի 1

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Ծիծաղի օր կամ հիմարների օրը (April Fools' Day / All Fool's Day) *
  • Թռչունների միջազգային օրը (International Bird Day)
  • Ժանյակագործության միջազգային օրը (International Tatting Day) *
  • Հանածոյի օրը (Fossil Fools Day) *
  • Կոնյակի ծննդյան օրը *
  • Դոլարի ծննդյան օրը *
  • Ուտելի գրքի օրը (Edible Book Day) *

Կրոնական և ժողովրդական

  • Առաքելական (Հայաստան) - Ավագ Հինգշաբթի *
  • Ասորական - Նոր Տարի (Kha b-Nisan) *
  • Կաթոլիկություն - Ավագ հինգշաբթի *
  • Ուղղափառություն - Խրիսանֆի և Դարիայի նահատակների և նրանց հետ նահատակվածների հիշատակը *
  • Ուղղափառություն -  Արքայադուստր Սլուցկայայի՝ Արդար Սոֆիայի հիշատակը
  • Սլավոնական - Կեղտոտ Դարյա *
  • Սլավոնական - Տնային ոգու արթնացման օրը *

Ազգային

  • ԱՄՆ - Մեկ ցենտի ազգային օրը (National One Cent Day) *
  • ԱՄՆ - Հույսի ազգային օրը (National Day of Hope) *
  • ԱՄՆ - Հափշտակությամբ ընթերցանության օրը (Reading is Funny Day) *
  • ԱՄՆ - Քայլի ազգային օրը (National Walking Day) *
  • ԱՄՆ - Թթխմորով հացի ազգային օրը (National Sourdough Bread Day) *
  • ԱՄՆ -  Պարապրոֆեսիոներին երախտագիտություն հայտնելու օրը (Paraprofessional Appreciation Day) *
  • ԱՄՆ - Սոյլընթ-գրին խորտիկների ազգային օրը (National Soylent Green Day) *
  • ԱՄՆ - Գրադարանում ակնթարթային լուսանկարների օրը (Library Snapshot Day) *
  • ԱՄՆ - Բումեր բոնուսի օրը (Boomer Bonus Days)
  • Բրազիլիա - Խաբելու օրը (Day of lies) *
  • Թաիլանդ - Հանրային ծառայության օրը (Civil Service Day) *
  • Թուրքիա - Ստամբուլի կակաչների փառատոնը (Istanbul Lale Festivali) *
  • Իրան - Իսլամական Հանրապետության օրը (Islamic Republic Day) *
  • Կիպրոս - Կիպրոսցի հույների ազգային օրը (Greek Cypriot National Day) *
  • Հայաստան - Երգիծանքի և հումորի օրը *
  • Հարավային Աֆրիկա - Ընտանիքի օրը
  • Ճապոնակա - Միյակո Օդորի՝ գեյշաների պարի փառատոն (Miyako Odori) *
  • Մալթա - Ազատության օրը
  • Շոտլանդիա - Կկվի օրը (Cuckoo Day) *
  • Չինաստան - Սուրճի ազգային օրը (National Coffee Day)
  • Պորտուգալիա - Խաբելու օրը (Day of lies) *
  • Ռուսաստան - Մաթեմատիկայի օրը *
  • Ռուսաստան - Սնուսմումրիկի վերադարձի օրը *
  • Սան Մարինո - Ռեգենտների կապիտանների ինվեստիտուրայի արարողության օրը (Investiture of the Captains Regents) *
  • Տանզանիա - Ծառատունկի օրը (National Tree Planting Day) *

* Տոների մասին մանրամասն


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2013 - «Google» ընկերությունն ապշեցրել է օգտվողներին՝ գործարկելով իր «Google Nose» ծառայությունը, որն իբր թե կարող է հոտ հանձնել անմիջապես այն սարքին, որով աշխատում է օգտագործողը։ 

  • Գովազդային հոլովակը նույնիսկ հայտնվել է ընկերության պաշտոնական յություբյան ալիքում։ Օգնության կամ պարզաբանման համար անհրաժեշտ էր սեղմել «Օգնություն» կոճակը, որտեղ բացատրության վերջին արտահայտության հայտնում էր․ «Շնորհավոր ապրիլի մեկ»։

2009 - Խորվաթիան և Ալբանիան միացան ՆԱՏՕ-ին:
2004 - «Google» ընկերությունը բացեց իր Gmail էլեկտրոնային փոստը:
1996 - «Taco Bell» ընկերությունը հայտարարում է, որ գնել է «Ազատության զանգը»՝ ազգային պարտքը կրճատելու նպատակով և այն վերանվանվել է «Տակո Ազատության զանգ»՝ The Taco Liberty Bell։

  • «Ազատության զանգը» համարվում է ԱՄՆ անկախության պատերազմի խորհրդանիշներից մեկը, գտնվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում և չէր կարող վաճառվել։ Սակայն հետո պարզվում է, որ այն եղել է ապրիլմեկյան կատակ։

1993 - Հայ­կա­կան ստո­րա­բա­ժա­նում­նե­րը շեշ­տա­կի գրո­հով ազա­տագ­րե­ցին Քել­բա­ջար քա­ղա­քը և դուրս եկան Օմա­րի լեռնանցք:
1993 - Լույս տե­սավ ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան «Զին­վոր» («Հայ զին­վոր») պաշ­տո­նա­թեր­թի առա­ջին հա­մա­րը:
1976 - Սթիվ Ջոբսը և Սթիվ Վոզնյակը հիմնեցին Apple համակարգիչներ և այլ կազմ. տեխնիկա արտադրող ամերիկյան «Apple Computer» ըն­կե­րու­թյու­նը:
1957 - «BBC» ընկերությունն Իտալիայում հրապարակում է մակարոնի չտեսնված առատ բերքի մասին ռեպորտաժ։

  • Ընկերությունն ստանում է բազմաթիվ պատասխան նամակներ. ինչ-որ մեկը զարմացել է, որ մակարոնն աճում է, ոչ թե հորիզոնական, այլ ուղղահայաց, ինչ-որ մեկը խնդրել է տնկիներ ուղարկել, և միայն քչերն են մի փոքր շփոթվածություն արտահայտել, քանի որ մինչ այժմ նրանք վստահ էին, որ մակարոնը պատրաստված է ալյուրից: Սա ընդամենը ապրիլմեկյան կատակ է եղել։

1915 -  Առաջին համաշխարհային պատերազմի վճռորոշ պահին, գերմանական ճամբարի վրա հայտնվում է բրիտանական ինքնաթիռ և նետում հսկայական մի ռումբ:

  • Գերմանացիները փախուստի են դիմել, սակայն պայթյուն չի եղել։ Ռումբի վրա գրված էր «Շնորհավոր ապրիլի մեկ» մակագրությունը։

1875 - Անգլիական Times-ը դառնում է աշխարհի առաջին պարբերականը, որը ամբողջ շաբաթվա եղանակային տեսություն է հրապարակում։
1967 - Մոսկվայում տեղի ունեցավ «Կովկասի գերուհին» սիրված ֆիլմի պրեմիերան:
1938 - Լուծվող սուրճը մեծ տարածում ձեռք բերեց:
1920 - Սկսվեց Հաճընի հերոսամարտը, Հաճըն քաղաքի ինքնապաշտպանական մարտերը թուրքական զորքերի դեմ:
1890 - Բելգիացի Շառլ Վան Դեպուլեն ԱՄՆ-ում արտոնագրում է առաջին տրոլեյբուսը:
1889 - Չի­կա­գո­յում վա­ճառ­քի է հան­վում Ժո­զե­ֆի­նա Քոք­րեյ­նի ստեղ­ծած ափ­սե­նե­րի լվաց­ման մե­քե­նան:
1778 - Նյու Օռ­լե­ան­ցի բիզ­նես­մեն Օլի­վեր Փո­լո­քը հո­րի­նում է դո­լա­րի նշա­նը՝ $` xոլարի ծննդյան օրը:
1748 - Պոմպեյ քաղաքում սկսվեցին պեղումներ:
1396 - Լենկ-Թեմուրը Ալանաց դռնով վերադառնում է Անդրկովկաս:


ԾՆՎԵԼ ԵՆ

1979 - Էլիզաբեթ Գութիերեզ, մեքսիկացի ծագումով, ամերիկյան դերասանուհի և մոդել
1976 - Կլարենս Զեեդորֆ, հոլանդացի նախկին կիսապաշտպան, ֆուտբոլային մարզիչ
1968 - Ջուլիա Բուտրոս, լիբանանցի երգչուհի
1946 - Օլեքսանդր Իվանի Բոժկո, ուկրաինացի դիվանագետ, թարգմանիչ, հայագետ, հայ գրականության թարգմանիչ, 1996-2001, 2005-2010 թվականներին՝ Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպա
1934 - Վլադիմիր Պոզներ, ռուս հեռուստալրագրող, հաղորդավար 
1933 - Բարսեղ Թուղլաճյան, հայ բանասեր, բառարանագիր
1932 - Ժորժ Կարվարենց, հայկական ծագմամբ ֆրանսիացի երգահան
1930 - Խորեն Աբրահամյան, անվանի դերասան և ռեժիսոր 

  • Հայտնի ֆիլմերն են «Սարոյան եղբայրներ», «Առաջին սիրո երգը», «Երկունք», «Տերը», «Մենք ենք, մեր սարերը», «Ապրեցեք երկար», «Երևանյան օրերի խրոնիկա»։

1921 - Անդրե Ստիլ, ֆրանսիացի գրող, հրապարակախոս
1920 - Գևորգ Ջահուկյան, հայ լեզվաբան
1920 - Տոսիրո Միֆունե, ճապոնացի դերասան, հայտնի է առավելապես Ակիրա Կուրոսավայի ֆիլմերից
1918 - Արև Բաղդասարյան, հայ երգչուհի և պարուհի
1899 - Ռու­բեն Սի­մո­նով, դե­րա­սան, ռե­ժի­սոր
1887 - Լեոնարդ Բլումֆիլդ, լեզվաբանության հիմնադիրներից մեկը, ամերիկյան լեզվաբանական ընկերության նախագահ (1935-ից)
1878 - Արազի (Մովսես Հարությունյան), հայ գրող 
1873 - Սերգեյ Ռախմանինով, ռուս կոմպոզիտոր 
1868 - Էդմոն Ռոստան, նեոռոմանտիկական ուղղության ֆրանսիացի պոետ և դրամատուրգ
1815 - Օտտո ֆոն Բիսմարկ, Գերմանիայի առաջին կանցլեր 
1809 - Նիկոլայ Գոգոլ, արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ, ռուս գրականության դասական 

  • Հայտնի գործերն են «Մեռած հոգիներ», «Տարաս Բուլբա» վեպերը, «Ռեվիզոր» ու «Ամուսնություն» կատակերգությունները, «Քիթը», «Շինելը», «Վիյը» և այլ պատմվածքներ։

1657 - Ավետիք Եվդոկացի, գրիչ