«  Դեկտեմբեր 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. դեկտեմբերի 15

Պատմության այս օրը. դեկտեմբերի 15

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Թեյի միջազգային օրը (International Tea Day) *
  • ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի օրը (United Nations Environment Organization Foundation Day) *
  • Լույսի և լուսային տեխնոլոգիաների օրը (Light and Light-based Technologies Day) *
  • Զամենգոֆի օրը (էսպերանտոյի օրը) *

Ազգային

  • ԱՄՆ - «Իրավունքների մասին օրինագծի» օրը (Bill of Rights Day) *
  • ԱՄՆ - Կատուների հովվի ազգային օրը (National Cat Herders Day) *
  • ԱՄՆ - Կիտրոնով կեքսի ազգային օրը (National Lemon Cupcake Day) *
  • ԱՄՆ - Մարգարիտ կրելու ազգային օրը (National Wear Your Pearls Day) *
  • ԱՄՆ - Թունդ լատտեի ազգային օրը (National Gingerbread Latte Day) *
  • ԱՄՆ - Կեքսի ազգային օրը (National Cupcake Day) *
  • Գերնսի - Տունդարձի օրը (Homecoming Day) *
  • Հունաստան - «Հունական գործողության» զոհերի հիշատակի օրը *
  • Նիդերլանդներ - Թագավորության օրը (Kingdom Day)
  • Ռուսաստան - Օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության ռադիոտեխնիկական զորքերի օրը
  • Ռուսաստան - Մասնագիտական պարտականությունները կատարելիս զոհված լրագրողների հիշատակի օրը *
  • Ռուսաստան - Կրպակում թավալվելու օրը
  • Ռուսաստան - Փողոցային լապտերներին հանելու օրը
  • Ուկրաինա - Դատարանի աշխատողների օրը

* Տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1985 - Ֆրանսիայի Ազգային ժողովի փոխնախագահ Ժ. Դուկրոն 35 պատգամավորների անունից հանդես եկավ՝ պահանջելով հատուկ օրենք ընդունել և ճանաչել «1915թ. ցեղասպանությունը, որին զոհ դարձավ հայ ժողովուրդը»։
1982 - Ստեղծվեց Երևանի Կամերային թատրոնը:
1980 - Երկու ռումբ է վնասազերծվում Լոնդոնում Շվեյցարիայի զբոսաշրջության գրասենյակի առջև։

  • Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ կանգնած «3 Հոկտոմբեր Կազմակերպություն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

1972 - ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունված №2997 բանաձևի համաձայն ստեղծվեց UNEP ծրագիրը:
1970 - Առաջին ան­գամ Եր­կիր մո­լո­րա­կից այլ մո­լո­րակ վայ­րէջք է կա­տա­րում տի­ե­զե­րա­կան սար­քը` Վե­նե­րա­յի մա­կերևույթ է հաս­նում Խորհր­դա­յին «Վե­նե­րա-7» միջ­մո­լո­րա­կա­յին կա­յա­նը:
1961 - ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մերժում է Չինաստանի Հանրապետությանը այդ կազմա­կեր­­պու­թյան մեջ ընդունելու ԽՍՀՄ-ի առա­ջար­կը:
1955 - Շրի Լանկան դարձավ ՄԱԿ-ի անդամ:
1948 - Ֆրեդերիկ Ժոլիո-Քյուրիի ղեկա­վա­րությամբ արձակվեց առաջին ատոմային ռեակտորը:
1939 - Ատլանտայում տեղի ունեցավ «Քամուց քշվածներ» կինոնկարի պրեմիերան:


ԾՆՎԵԼ ԵՆ

1986 - Կեյլոր Նավաս, կոստառիկացի ֆուտբոլիստ, որպես դարպասապահ հանդես է գալիս Կոստա-Ռիկայի ազգային հավաքականում
1957 - Նիկոլայ Գրիգորյան, հայ լրագրող, ՀՀ պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ
1934 - Հենրիխ Վարդանյան, հայ երկրաբան
1929 - Արման Մանարյանը, հայ կինոռեժիսոր («Տժվժիկ»)
1924 - Հովհաննես Բադալյան, հայ ճանաչված երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայ երգարվեստի երախտավոր (մ. 2001)
1923 - Ինգե Կելլեր, թատրոնի, կիոնոյի և հեռուստատեսության գերմանացի դերասանուհի
1916 - Վիգեն Խեչումյան, հայ արձակագիր (վ. 1975)
1899 - Գաբրիել Էլ-Ռեգիստան, հայազգի խորհրդային լրագրող, գրող, ԽՍՀՄ օրհներգի խոսքերի համահեղինակ
1895 - Կարո Զաքարյան, հայ կոմպոզիտոր և խմբավար
1859 - Լյուդվիգ Լազար Զամենհոֆ, լեհ ակնաբույժ, լեզվաբան
1858 - Յոհաննես Լեփսիուսը, գերմանացի հոգևորական և հասարակական գործիչ (վ. 1926)։
1852 - Անտուան Անրի Բեքերել, ֆրանսիացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր (վ. 1908)
1832 - Գուստավ Էյֆել, ֆրանսիացի ինժեներ 

  • Ֆրանսիացի ինժեներ Ալեքսանդր Գուստավ Էյֆելը (Alexandre Gustave Eiffel) ծնվել է 1832 թվականի դեկտեմբերի 15-ին Ֆրանսիայի Դիջոնում։
  • 1855 թվականին Գուստավ Էյֆելը ստացել է ինժեների վկայական Փարիզի Կիրառական արվեստի կենտրոնական դպրոցում և աշխատանքի տեղավորվել «Շարլ Նեվո» նախագծային կազմակերպությունում, որը զբաղվում էր կամուրջների շինարարությամբ։
  • 1870‑1873 թվականներին Էյֆելը կառուցել է ճարտարապետական կառույցներ Եգիպտոսում և Չիլիում, Հունգարիայում և Պորտուգալիայում, ինչպես նաև մասնակցել է Պետերբուրգի Երրորդության կամուրջի կառուցման մրցույթին։ 1875 թվականին ճարտարապետ Լուի Շարլ Բուալոյի հետ համատեղ նա վերակառուցել է Փարիզի «Օ բոն մարշե» խանութը։
  • Ապակե գնբեթներով ծածկված նրա անցումները դարձել են հիացմունքի առարկա ամբողջ աշխարհում։ 1876 թվականին Էյֆելը նախագծել է ամերիկյան Ազատության արձանի պողպատե շրջանակը։ 1877 թվականին ճարտարապետի նախագծով կառուցվել է Պորտուի Դորու գետի (Պորտուգալիա) վրայով անցնող կամուրջը՝ 162‑մետրանոց կամարով։ Էյֆելն ընդհանուր առմամբ կառուցել է ավելի քան 200 կառույց՝ կամուրջներ, կայարաններ, բանկեր, դպրոցներ, եկեղեցիներ և այլն:
  • Համաշխարհային ճանաչում Էյֆելին բերել է ցանցակար պողպատե աշտարակը, որը հայտնի է որպես Էյֆելյան աշտարակ՝ կառուցված համաշխարհային ցուցահանդեսի համար 1889 թվականին Փարիզում, որը դարձել է Ֆրանսիայի մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը։
  • Աշտարակի ընդհանուր երկարությունը 312 մետր է, քաշը՝ 9,7 հազար տոննա։ Նրա կառուցման Alexandre Gustave Eiffelժամանակ կիրառվել է շինարարական կոնստրուկցիաների մոնտաժման մի շարք այդ ժամանակների համար նորարարական մեթոդներ։ Աշտարակի վրա տեղադրվեն են երեք հարթակներ՝ 57, 115 և 276 մետր բարձրությունների վրա։ Դրանցից առաջինի և երկրորդի վրա եղել են ռեստորաններ և դիտահրապարակներ։ Երրորդի վրա եղել է ինժեների գրասենյակը, ինչպես նաև՝ ատսղագիտական և օդերևույթաբանական լաբորատորիաներ։ Վերելակի խափանման դեպքում վերև կարելի էր բարձրանալ 1792 աստիճաններից բաղկացած սանդուղքով։

1610 - Դավիդ Կրտսեր Տենիրս, ֆլամանդացի նկարիչ
37 - Ներոն, Հռոմի կայսր (մ. 68)