«  Դեկտեմբեր 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. դեկտեմբերի 20

Պատմության այս օրը. դեկտեմբերի 20

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Մարդկանց համերաշխության միջազգային օրը (International Human Solidarity Day) *

Ազգային

  • Հայաստան - Պետական և ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների օրը
  • Բելառուս - Պետական և ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների օրը
  • Ղազախստան - Էներգետիկի օրը
  • Ղրղզստան - Պետական և ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների օրը
  • Մակաո - Հիմնադրման օրը
  • Պանամա - Սգո օր
  • Ռուսաստան - Անվտանգության մարմինների աշխատողի օրը
  • Ռուսաստան - Երջանիկ երգի օրը *
  • ԱՄՆ - «Սանգրիա» խմիչքի օրը *
  • Ուկրաինա - Ազգային ոստիկանության օրը

* Տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2006 - Աղմկահարույց սպանություններ. Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետ Ռոլանդ Մկրտչյանը գիշերը անհայտ անձանց կողմից իր տանից դուրս է կանչվել և սպանվել:
2000 - Մեծ Բրիտանիայի կառավարությունը հավանություն է տա­լիս կլոնավորմանը՝ բացառապես բժշկական նպատակներով:
1996 - NeXT ընկերությունը միավորվեց Apple Computer-ի հետ և սկսվեց Mac OS X-ի մշակումը։
1988 - Ֆրանսիական հեռուստատեսությամբ առաջին անգամ կատարվեց «Քեզ համար, Հայաստան» երգը` խոսքերի հեղինակՇառլ Ազնավուր:
1946 - Տեղի ունեցավ «Այս հրաշալի կյանքը» ամերիկյան ֆիլմի պրեմիերան (Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմերի ցանկում 1-ինն է):
1944 - Բացվեց ՍՍՀՄ Գիտությունների Ակա­դե­միան:
1938 - ԽՍՀՄ-ում գործածության մեջ դրվեցին Աշխատանքային գրքույկները:
1924
 - 9-ամսյա բանտարկությունից պետական դավաճանության համար 5 տարվա ազատազրկման դատապարտված Ադոլֆ Հիտլերն ազատվում է Լանդբերգյան բանտից։
1920 - Բանկերի պետականացումը և միասնական բանկի ստեղծումը Խորհրդային Հայաստանում:
1848 - Լուի Բոնապարտը ստանձնեց Ֆրան­սի­այի նա­խագահի պաշտոնը:
1699 - Պետրոս I-ը հրամանագիր ստո­րա­գ­րեց, ո­րով Նոր տարին սեպտեմբերի 1-ից տեղափոխեց հունվարի 1:


ԾՆՎԵԼ ԵՆ

1983 - Ջոնա Հիլ, դերասան, պրոդյուսեր, սցենարիստ, կատակերգու
1920 - Քրիստափոր Իվանյան, հայ ռազմական գործիչ, Արցախի հերոս
1864 - Ստեփան Եգիզարով, հայ օպերային երգիչ, բաս-բարիտոն (մ. 1938)