Պատմության այս օրը. դեկտեմբերի 28
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Կինոյի միջազգային օրը *
Կրոնական
- Կաթոլիկ - Սուրբ Կատերինա Վոլպիչելիի հիշատակը
- Կաթոլիկ - Ծեծված մանուկների հիշատակը *
Ազգային
- ԱՄՆ - Այովա նահանգի օրը
- ԱՄՆ - Դպրոցական օրը
- ԱՄՆ - Կոնֆետի տուփի ազգային օրը
- Ավստրալիա - Կառավարության հռչակման օր
- Եթովպիա - Կուլուբի Գաբրիել (Սուրբ Գաբրիելի օրը) *
- Թաիլանդ - Թաքսին թագավորի հիշատակի օրը
- Իսպանիա - Ծիծաղի օրը
- Իսպանիայ - Անմեղ Սրբերի օրը
- Իսպանիա - Els Enfarinats փառատոն *
- Հարավային Սուդան - Հանրապետության օրը
- Չինաստան - Թղթախաղի օրը *
- Ռուսաստան - Կալմիկ ժողովրդի արտաքսման զոհերի հիշատակի օրը
- Ռուսաստան - Օրացույցի օրը *
- Ֆրանսիա - Անմեղ Սրբերի օրը
* Տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2002 - Աղմկահարույց սպանություններ. Իր ծնողների տան շքամուտքի մոտ ատրճանակի կրակոցներից սպանվում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը:
1984 - ASALA. Երկու պայթյուն Լիբանանի Զալքայի շրջանում գտնվող Էյր-Ֆրանս ընկերության գրասենյակի և Ջյունիում գտնվող «Ֆրանսաբանկ»ի առջև։
- Հայ Գաղտնի Բանակն ստանձնում է պայթյունների պատասխանատվությունը և սպառնում ֆրանսիական հաստատություններին, ինչի հետևանքով ֆրանսիական կառավարությունը անվտանգության ծայրահեղ միջոցառումներ է իրականացնում։ 1985-ին և 1986-ին Ֆրանսիայում և այլ երկրներում ֆրանսիական հաստատությունների դեմ գործողությունների պատասխանատվությունը ստանձնում են այլ կազմակերպություններ, որոնցից են Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ «Արաբ և Միջին Արևելքցի Քաղմանտարկեալներու Միասնականութեան Յանձնախումբ»-ը, «Հակաիմբերիալիստական ՄԻջազգային Ջոկատ»-ը, ինչպես նաև «Ալ-Ջիհադ ալ-Իսլամի» կազմակերպությունը և «Արաբական Ֆետայական Բջիջ - Յեղափոխական Գործի Արաբական Համախմբում» կազմակերպությունը։ Այս կազմակերպությունները պահանջում էին արաբ, հայ և օտար քաղբանտարկյալների ազատ արձակումը եվրոպական բանտերից և կայսերապաշտության ու սիոնիզմի դեմ պայքարի կոչ էին ուղղում։ Պատասխանատվություն ստանձնողների մեջ են նաև գերմանական «Կարմիր Բանակ»-ը, «Գարիպեան Յեղափոխականներու Դաշնակցութիւն»-ը, ֆրանսիական «Ուղղակի Գործողութիւն» կազմակերպությունը (Actione Directe), «Ազատագրութեան և Ընկերվարութեան Գանաքի Ճակատ»-ը և այլ կազմակերպություններ։
1975 - ASALA. Բեյրութում Թուրքիայի դեսպանատան հրթիռահարում Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (Հ.Ա.Հ.Գ.Բ.) «Գևորգ Չավուշ Խումբ»-ի կողմից։ Այս շրջանում Հ.Ա.Հ.Գ.Բ.-ն իրականացրել է մի շարք այլ գործողություններ ևս.
- Բեյրութում Թուրքիայի հյուպատոսի մեքենայի պայթեցում,
- Բեյրութում Թուրքիայի դեսպանության առաջին քարտուղարի մեքենայի պայթեցում,
- Ամերիկյան գաղութատիրական հաստատության ավերում Միջին Արևելքում,
- Ամերիկյան մի լրտեսի մահապատիժ Միջին Արևելքում,
- Պայթյուններ Անկարայում և Ստամբուլում։
1920 - Դեկրետ հողի ազգայնացման մասին Խորհրդային Հայաստանում:
1917 - Բեսարաբիան հայտարարում է իր անկախությունը` Մոլդովական հանրապետություն անվան տակ:
1908 - Միջերկրական ծովում (էպիկենտրոնը` Ապենինյան թերակղզու և Սիցիլիայի միջև գտնվող Մեսինյան նեղուցում) երկրաշարժ տեղի ունեցավ, ինչի հետևանքով, ըստ տարբեր հաշվարկների զոհվեց 100-200.000 մարդ:
1895 - Փարիզի Կապուցինների բուլվարի «Գրան կաֆե» նկուղում Լյումիեր եղբայրները իրականացրին առաջին հրապարակային վճարովի կինոսեանսը, ցուցադրվեց 10 կինոնկար, ընդհանուր 20 րոպե տևողությամբ:
- 1895 թվականի դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ առաջին կինոսեանսը ֆրանսիացի գործարանատերեր և հայտնագործողներ Օգյուստ և Լուի Լյումիերը ստացան լուսանկարային «Սինեմատոգրաֆ» սարքի արտոնագիրը: Հենց նույն օրը փարիզյան «Գրան-կաֆե»-ում Լյումիեր եղբայրները կազմակերպում են կարճամետրաժ ֆիլմերի առաջին կինոսեանսը: Ֆիլմերի շարքում էին «Գնացքի ժամանումը կայարան» և այլն:
- Կա վարկած, որ «Գնացքի ժամանումը կայարան» ֆիլմի ցուցադրման ժամանակ սրահի հանդիսատեսը վեր է թռչել տեղից, քանի որ վախեցել են, որ գնացքը կարող է ճզմել նրանց:
- Առաջին հրապարակային կինոսեանսի պատվին դեկտեմբերի 28-ը հռչակվեց որպես կինոյի միջազգային օր:
1895 - Վիլհելմ Ռենտգենը հայտարարեց ռենտգենյան ճառագայթների հայտնաբերման մասին:
1869 - Օհայոում (ԱՄՆ) Վիլյամ Սեմպլոմը արտոնագրում է մաստակը:
1612 - Գալիլեո Գալիլեյը առաջին անգամ դիտարկեց Նեպտուն մոլորակը:
ԾՆՎԵԼ ԵՆ
1981 - Սիեննա Միլլեր, դերասանուհի
- Դերասանուհու մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Աստղային փոշի», «Կազանովա», «Հարցազրույց», «Արգելված սեր»:
1978 - Ջոն Լեջենդ, ամերիկացի երգիչ
- Ստացել է 9 Գրեմմի մրցանակ: 2007 թվականին ստացել է Հատուկ Աստղային Մրցանակ Երգահանների Փառքի Սրահի կողմից (Songwriters Hall of Fame)։
- Մինչ Ջոնի դեբյուտային ալբոմի դուրս գալը, նրա կարիերան մեծ թափ էր հավաքել շնորհիվ տարբեր հաստատված արտիստների հետ համագործակցության։ Ջոնը նաև երգել է այլ աստղերի հոլովակներում և երգերում՝ օգնելով նրանց գրավել լավագույն երգերի աղյուսակների առաջին հորիզոնականները։
1954 - Դենզել Վաշինգտոն, ամերիկացի դերասան
Խաղացել է 50-ից ավելի ֆիլմերում, ստացել է 50-ից ավելի կինոմրցանակ, այդ թվում՝ 2 Օսկար Երկրորդ պլանի լավագույն դերասան («Փառք») և Լավագույն դերասան («Մարզումների օրը») անվանակարգերում՝ դառնալով 2 Օսկար ստացած միակ սևամորթ դերասանը։
Читать на русском