Պատմության այս օրը. հոկտեմբերի 11
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Երկրի գաղտնարանի միջազգային օրը (International EarthCache Day) *
- Աղջիկների միջազգային օրը (International Day of the Girl Child) *
- Բացահայտվելու միջազգային օրը (International Coming Out Day) *
- Օդապարուկների համաշխարհային օրը (World Kite Day) *
Ազգային
- ԱՄՆ - Գեներալ Պուլավսկու հիշատակի օրը (General Pulaski Memorial Day) *
- ԱՄՆ - Քարոզչի երախտագիտության օրը (Pastor Appreciation Day) *
- ԱՄՆ - «Իմ նախաձեռնած երեկոյի» օրը (It s My Party Day) *
- ԱՄՆ - Բացահայտվելու ազգային օրը (National Coming Out Day) *
- ԱՄՆ - Երշիկով պիցցայի ազգային օրը (National Sausage Pizza Day) *
- ԱՄՆ - Քիմբեռլիի ազգային օրը (National Kimberly Day) *
- ԱՄՆ - Քարդի Բիի ծննդյան օրը *
- Բելառուս - Մշակույթի աշխատողների օրը
- Բոլիվիա - Բոլիվիացի կանանց օրը *
- Գերմանիա - Տատիկների օրը
- Հայաստան - Բերքի տոն *
- Մակեդոնիա - Հեղափոխության օրը
- Ռուսաստան - Գյուղատնտեսության և վերամշակման արդյունաբերության աշխատողների օրը
- Ռուսաստան - Աշնանային օդ շնչելու օրը *
- Ռուսաստան - Լծվելու օրը *
- Սամոա - Սպիտակ կիրակի *
- Ուկրաինա - Նկարչի օրը *
* Հոկտեմբերի 11-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1999 - Բրիտանացի աստղագետ Ջոն Մյուրեյը հայտարարեց, որ, ելնելով իր հաշվարկներից, Արեգակի շուրջ տասներորդ ուղեծրով շարժվում է չափերով Յուպիտերի ավելի մեծ հսկայական մի մոլորակ:
1999 - Ֆրանսիայում ընտրվեց նոր Մարիանան՝ կին, որի կերպարը պետք է ներկայացնի Հանրապետության խորհրդանիշը:
- Այն դարձավ հայտնի թոփ-մոդել Լետիցիա Կաստան, որն ընտրվեց ֆրանսիական քաղաքների քաղաքապետերի կողմից առաջադրված մյուս թեկնածուներից:
1994 - Ռուբլու փոխարժեքը կտրուկ անկում գրանցեց դոլարի նկատմամբ («սև երեքշաբթի»):
1990 - Սերբ գործարար Ժելկո Ռաժնատովիչ «Արկանը» և Բելգրադի 19 ֆուտբոլային երկրպագուներ ստեղծեցին սերբական կամավորական գվարդիան:
- Մեկ տարի անց ավարդիան սկսեց պատերազմել Հորվաթիայում, իսկ հետո Բոսնիայում։
1984 - Բաց տիեզերք դուրս եկավ առաջին ամերիկացի կին աստղագնաց Քեթրին Սալիվենը:
- Թռիչքը կատարվեց STS-41G «Challenger» աստղանավով։
1973 - Էլվիս Փրեսլիի և Պրիսցելա Փրեսլիի ամուսնալուծությունը:
1962 - Բացվել է Վատիկանի երկրորդ տաճարը, որը չեղարկեց լատիներենի պարտադիր լինելը կաթոլիկ ժամերգությունների ժամանակ:
1961 - Սեմիպալատինի զինափորձարանում իրականացվեց առաջին ստորգետնյա միջուկային պայթյունը:
1958 - Բայկոնուր տիեզերակայանից փորձ կատարվեց ավտոմատ միջմոլորակային «Е-1 - 2» կայանի արձակումը դեպի Լուսին։
- «Восток-Л» 8К72 հրթիռը վթարվեց մեկնարկից անմիջապես հետո և պայթեց։
- Թռիչքի ծրագիրը նախատեսում էր կայանի մուտքը Լուսնի տեսանելի հատված:
1931 - ԽՍՀՄ-ը որոշում կայացրեց մասնավոր առևտուրն ամբողջապես վերացնելու մասին:
1922 - Լ. Տրոցկին կոմսոմոլի համագումարում կոչ արեց երիտասարդներին «կրծել գիտության գրանիտը», որն անմիջապես թևավոր խոսք դարձավ:
1922 - Սովնարկոմի դեկրետով ներկայացվեց նոր դրամական միավորը՝ չերվոնեցը:
1919 - Առաջին անգամ ինքնաթիռում նախաճաշ առաջարկեց «Հենդլի Փեյջ Թրենսպորտ» ընկերությունը։
- «Երկրորդ նախաճաշի» չափաբաժինն արժեր 3 շիլլինգ։
1918 - Կայացավ առաջին ռադիոկառավարվող թռիչքը (Ֆրանսիա):
- Այն տևել է մեկ ժամ, ինքնաթիռը հաղթահարել է 100 կմ հեռավորությունը։
1891 - Ստոկհոլմում բացվեց բաց երկնքի տակ աշխարհի առաջին ազգագրական «Սկանսեն» թանգարանը:
1887 - Ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը արտոնագրեց էլեկտրական մեքենան՝ ընտրություններում ձայների հաշվարկի համար:
1881 - ԱՄՆ Հյուսիսային Դակոտա նահանգի բնակիչ Դևիդ Հյուսթոնը արտոնագրեց լուսանկարչական ժապավենը։
1875 - Իսլանդացի առաջին վերաբնակիչները ժամանեցին Վինիպեգ (Կանադա):
1853 - Նյու Յորքում բացվեց Ամերիկայի առաջին քլիրինգային բանկը:
1852 - Ավստրալիայում սկսեց գործել առաջին համալսարանը՝ Սիդնեյի համալսարանը:
1521 - Հռոմի Պապ Լևոն X-ը Անգլիայի թագավոր Հենրի VIII-ին շնորհեց «Հավատքի պաշտպան» տիտղոսը թագավորական պամֆլետի համար, որն ուղղված է Մարտին Լյութերի դեմ:
- Երբ թագավորը ամուսնական խնդիրների պատճառով խզեց Վատիկանի հետ կապը, հաջորդ պապը՝ Պողոս III-ը, զրկեց թագավորին պատվավոր կոչումից, սակայն անգլիական խորհրդարանը վերականգնեց թագավորին շնորհած տիտղոսը, և նա մինչ օրս ներկացացվում է թագավորական ամբողջական տիտղոսով։
1138 - Երկրաշարժ Հալեպում, որին զոհ դարձավ 230 հազար մարդ։
ԾՆՎԵԼ ԵՆ
1985 – Միշել Թրախտենբերգ, հրեական ծագումով ամերիկացի դերասանուհի
1961 – Ամր Դիաբ, եգիպտոսցի փոփ աստղ
1951 – Ժան-Ժակ Գոլդման, հրեական ծագումով ֆրանսիացի երգիչ և երգերի հեղինակ
1947 – Լուկաս Պապադեմոս, հույն տնտեսագետ
1937 – Բոբի Չարլթոն, անգլիացի նախկին ֆուտբոլիստ
1901 - Դմիտրի Շիկանյան, բալետի հայ սովետական արտիստ, դիրիժոր
1885 – Ֆրանսուա Մորիակ, ֆրանսիացի գրող, գրականագետ, արժանացել է Նոբելյան մրցանակի 1952 թ.
1758 – Հենրիխ Օլբերս, գերմանացի ֆիզիկոս և աստղագետ