Պատմության այս օրը. հոկտեմբերի 7
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Համարժեք աշխատանքին գործողությունների համաշխարհային օրը (World Day of Action for Decent Work) *
- Դպրոցական զբոսանքի միջազգային օրը (International Walk to School Day) *
- Եռակի նյարդային նևրալգիայի իրազեկման միջազգային օրը (International Trigeminal Neuralgia Awareness Day) *
- Լոգակոնքի օրը (Bathtub Day) *
- Պոեզիայի պատահական նոպաների օրը (Random Acts of Poetry Day) *
- Ցողունային բջիջների և ոսկրածուծի մասին Մարգոյ թիմի իրազեկման օրը (Team Margot Stem Cell And Bone Marrow Awareness Day) *
Ազգային
- ԱՄՆ - Շոկոլադով քրենդելի ազգային օրը (National Chocolate Covered Day) *
- ԱՄՆ - Ֆրապե սուրճի ազգային օրը (National Frappe Day) *
- ԱՄՆ - Ներքին գեղեցկության ազգային օրը (National inner Beauty Day) *
- ԱՄՆ - Դդմի կորիզի ազգային օրը (National Pumpkin Seed Day) *
- ԱՄՆ - Ոստիկանի հետ սրճելու ազգային օրը (National Coffee with a Cop Day) *
- ԱՄՆ - LED լամպի ազգային օրը (National LED Light Day) *
- ԱՄՆ - Հեծանվային և ոտքով դպրոց գնալու ազգային օրը (National Walk and Bike to School Day) *
- Իրան - Բնակավայրերի և ցեղերի օրը *
- Իսպանիա - Սուրբ Մարիամ Աստվածածնի Տոնը *
- Կանադա - Կանադական գարեջրի օրը (Canadian Beer Day) *
- Լաոս - Ուսուցչի օրը
- Լաոս - Լաոսի բանկի հիմնադրման օրը (BOL Foundation Day in Laos)
- Հայաստան - Գրադարանավարի օրը *
- Ղրղզստան - Քաղաքացիական ավիացիայի օրը
- Ճապոնիա - Նագասակա Կունտի փառատոն (Nagasaki Kunchi Festival) *
- Չեռնոգորիա - Զինված ուժերի օրը
- Պուերտո Ռիկոն - Բարի վերաբերմունքի օրը *
- Ռուսաստան - ԽՍՀՄ Սահմանադրության օրը
- Ռուսաստան - Շտաբային ստորաբաժանումների կազմավորման օրը
- Ռուսաստան - Քաղաքավարի մարդկանց օրը *
- Ռուսաստան - Ջերմ հիշողությունների օրը *
- Ուկրաինա - ՆԳՆ վետերանների ընկերակցության օրը
* Հոկտեմբերի 7-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2001 - ԱՄՆ-ը ռազմական գործողություններ սկսեց Աֆղանստանում։
1999 - Հայտնաբերվեց աշխարհում առաջին համակարգչային վիրուսը, որը ներխուժում էր Windows NT-ի անվտանգության ամենաբարձր մակարդակը՝ համակարգային դրայվերների տարածք:
- Այս հատկությամբ վիրուսին դժվար էր բուժել հիշողության բազմաթիվ հակավիրուսային ծրագրերով։
1999 - Բրիտանացի գիտնականները հայտարարեցին արեգակնային համակարգի տասներորդ, ամենահեռավոր և ամենամեծ մոլորակի հնարավոր գոյության մասին:
1998 - Ռուսաստանի կոմունիստներն ու արհմիությունները բողոքի համընդհանուր գործադուլ անցկացրեցին Բորիս Ելցինի քաղաքականության դեմ:
1993 - Ռուսաստանի № 1 պահակակետը Լենինի դամբարանից տեղափոխվեց Անհայտ զինվորի շիրիմի մոտ:
1988 - Ռիգայում 1940 թվականից ի վեր առաջին անգամ բարձրացվեց Լատվիայի դրոշը:
1982 - Նյու Յորքում տեղի ունեցավ անգլիացի հեղինակներ Էնդրյու Լլոյդ Ուեբերի և Թիմ Ռայսի «Կատուներ» մյուզիքլի առաջնախաղը:
- 2000 թվականի սեպտեմբերին տեղի ունեցավ նրա վերջին՝ 7485-րդ ներկայացումը Բրոդվեյում։
1971 - «Motown Records»-ը թողարկեց 13-ամյա Մայքլ Ջեքսոնի առաջին «Got to Be There» սինգլը։
- Մինչև տարեվերջ երգը հայտնվեց ամերիկյան հիթ-շքերթի Top 10-ում, իսկ հաջորդ տարվա սկզբին՝ Մեծ Բրիտանիայի առաջին տասնյակում:
1971 - Նյու Յորքում տեղի ունեցավ «Ֆրանսիական կապավորը» ֆիլմի պրեմիերան՝ Ջին Հեքմենի գլխավոր դերակատարությամբ:
- Ավելի ուշ ֆիլմն արժանացավ չորս «Օսկարի»։
1966 - ԽՍՀՄ-ից արտաքսվեցին բոլոր չինացի ուսանողները:
1959 - «Լունա-3» տիեզերական ապարատն առաջին անգամ պտույտ գործեց Լուսնի շուրջը։
- Սարքը Լուսնի հակառակ կողմից առաջին լուսանկարները կատարեց և ուղարկեց Երկիր։
1958 - Սիրիան և Եգիպտոսը լուծարեցին իրենց կառավարությունները՝ ստեղծելով միասնական Միացյալ Արաբական Հանրապետությունը:
1944 - Դումբարտոն Օկսում (ԱՄՆ) ավարտված ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, ԽՍՀՄ-ի և Չինաստանի խորհրդաժողովում որոշվեց Ազգերի լիգան փոխարինել Միավորված ազգերի կազմակերպությամբ։
1920 - Օքսֆորդի համալսարան ընդունվեցին առաջին հարյուր կանայք։
1919 - Հիմնադրվել է ամենահին ավիաընկերությունը՝ հոլանդական KLM (Թագավորական հոլանդական ավիաուղիներ)։
1913 - Քալգարիի մոտակայքում (Կանադա) հայտնաբերվեց նավթի հանքավայրը։
1903 - Օնտարիոյում (Կանադա) բացվեցին արծաթի հանքաշերտերը:
1868 - ԱՄՆ-ում բացվեց Քորնելի համալսարանը:
1826 - Մասաչուսեթսում բացվեց ԱՄՆ-ում առաջին երկաթուղին։
1806 - Անգլիայում արտոնագրվեց առաջին պատճենահանող թուղթ:
1793 - Ֆրանսիական Ռեյմսում հրապարակավ կոտրվեց Սուրբ ապակաթիթեռը, որի մեջ պահվող մյուռոնով օծվել են Ֆրանսիայի 30-ից ավելի թագավորներ, ինչպես նաև, ըստ լեգենդի, V-րդ դարում Քլոդվիգ թագավորի մկրտությունը:
1737 - Սենտ Մորիսում (Քվեբեկ) կատարվեց Կանադայի առաջին երկաթաձուլությունը:
1571 - Տեղի ունեցավ պատմության խոշորագույն ծովամարտերից մեկը՝ Լեպանտոյի ճակատամարտը՝ Սուրբ լիգայի նավատորմի և Օսմանյան կայսրության նավատորմի միջև:
- Քրիստոնեական նավատորմը լիակատար հաղթանակ տարավ, որը Օսմանյան տիրապետության վերջն էր Միջերկրական ծովում:
312 մ. թ. ա. - Մակեդոնական օրացույցով այդ օրվանից կատարվում է Սելևկիդների դարաշրջանի հաշվարկը։
- Օգոստոսին Ալեքսանդր Մակեդոնացու նախկին հրամանատար Սելևկ I Նիկատորը նվաճեց Բաբելոնը և հիմնեց Սիրիական թագավորությունը, որը գոյություն է ունեցել մինչև մ. թ. ա. 64 թվականը:
Մ. թ. ա. 3761 - Հուդայականության մեջ աշխարհի ստեղծման օրը, որից սկսվում է ժամանակի հաշվարկը:
ԾՆՎԵԼ ԵՆ
1986 - Հոլլանդ Ռոդեն, ամերիկացի դերասանուհի
1982 - Ջերմեյն Դեֆո, անգլիացի ֆուտբոլիստ
1976 - Ժիլբերտու Սիլվա, բրազիլացի ֆուտբոլիստ
1972 - Լյուկ վան Վելի, հոլանդացի շախմատիստ, գրոսմայստեր
1970 - Նիկոլ Արի Փարկեր, ամերիկացի մոդել և դերասանուհի
1967 - Թոնի Բրեքսթոն, ամերիկացի երգչուհի-երգահան
1955 - Յո-Յո Մա, ամերիկացի թավջութակահար
1952 - Վլադիմիր Պուտին, Ռուսաստանի 4-րդ նախագահը
1947 - Արմեն Տեր-Կյուրեղյան, ամերիկահայ ճարտարագետ
1937 - Ռաֆիկ Խաչատրյան, հայ նշանավոր քանդակագործ (մ. 1993)
1927 - Էդուարդ Աբալյան, հայ դերասան, կինոռեժիսոր (վ. 1987)
1926 - Մարտունի Պողոսյան, հայ ճարտարագետ
1902 - Զահարիա Ստանկու, ռումին գրող և քաղաքական գործիչ
1900 - Հայնրիխ Հիմլեր, գերմանացի հրամանատար և քաղաքական գործիչ (մ. 1945)
1896 - Պաուլինիո Ալկանտարա, իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող
1885 - Նիլս Բոր, դանիացի գիտնական, ֆիզիկոս