Պատմության այս օրը. հունիսի 16
Աֆրիկացի երեխաների միջազգային օրն է (Աֆրիկայի երեխաների պաշտպանության օրը)
2003 - Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցան ՆԱՏՕ-ի անդամ երկրների բանակների զորավարժությունները:
1999 - Ամերիկյան կինոակադեմիան հրապարակեց Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկը:
1983 - ԱՍԱԼԱ-ի գրոհային Մկրտիչ Մադարյանը Ստամբուլի աշխարհահռչակ փակ շուկայում նռնակներով և ավտոմատով ակցիա կատարեց, որի արդյունքում զոհվեցին նա ու մի քանի թուրք։ 21 մարդ վիրավորվեց։
1972 - Նյու Յորքում բացվեց ջազի թանգարանը։
1971 - Ծնվել է ամերիկացի ռեփեր, դերասան, պրոդյուսեր Թուփակ Շաքուրը։
1963 - Տիեզերք թռավ առաջին կին տիեզերագնացը՝ Վալենտինա Տերեշկովան։
1960 - Նյու Յորքում կայացավ Ալֆրեդ Հիչքոքի «Պսիխո» ֆիլմի պրեմիերան:
1943 - 54-ամյա Չարլի Չապլինն ամուսնանում է 18-ամյա Ունա Օ՛Նիլի հետ։ 30 տարի տևած ամուսնությունից զույգը 8 երեխա է ունենում։ Օ՛Նիլը Չապլինի չորրորդ ու վերջին կինն է եղել, որի հետ դերասանն ապրել է մինչև կյանքի վերջ։
1930 - ԽՍՀՄ-ն անցավ դեկրետային ժամանակի։
1925 - Ղրիմում բացվեց խորհրդային ամենահայտնի պիոներական ճամբարներից մեկը` «Արտեկը»:
1920 - Հաագայում բացվեց Ազգերի Լիգայի միջազգային տրիբունալը։
1903 - ԱՄՆ-ում Հենրի Ֆորդը հիմնադրեց «Форд Мотор» ավտոմեքենաների ընկերությունը:
1903 - Գրանցվեց «Պեպսի Կոլա» ապրանքային նշանը:
1896 - Ծնվել է ֆրանսիացի ավտոարդյունաբերող Ժան Պեժոն։
1894 - Սորբոնի համալսարանում Պիեռ դե Կուբերտենի նախաձեռնությամբ սկսվեց առաջին Օլիմպիական կոնգրեսը:
1846 - Հռոմի պապ ձեռնադրվեց Պիուս 9-րդը, ով դարձավ Հռոպի պապերի մեջ ամենաերկար կառավարածը:
1784 - Հոլանդիայում արգելվեց նարնջագույն հագուստ կրելը։
1633 - Ինկվիզիցիայի դատարանը վճռեց պատժել Գալիլեո Գալիլեյին հերետիկոսության մեղադրանքով։
1313 - Ծնվել է իտալացի գրող ու պոետ Ջովաննի Բոկաչչոն։ «Դեկամերոնի» հեղինակն է։