«  Հունվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. հունվարի 14

Պատմության այս օրը. հունվարի 14

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Միջազգային

  • Օդապարիկների միջազգային օրը (International Kite Festival) *
  • Տրամաբանության համաշխարհային օրը (World Logic Day) *
  • Տանը տարածք բացելու օրը (Organize Your Home Day) *
  • Ավանակների տոնը (Feast of the Ass) *

Եկեղեցական

  • Հայ Առաքելական Եկեղեցի - Ս. Հովհաննես Կարապետի ծննդյան տոնը *
  • Կաթոլիկ - Սուրբ Գրիգոր Նազիանզինի տոնը  (Feast of Saint Gregory Nazianzen) *
  • Ուղղափառ - Տիրոջ թլփատման օրը

Ազգային

  • ԱՄՆ - Վավերացման օրը (Ratification Day) *
  • ԱՄՆ - Պաստրամայով կծու սենդվիչի ազգային օրը (National Hot Pastrami Sandwich Day) *
  • ԱՄՆ - Կեսարյան հատման օրը (Caesarean Section Day) *
  • ԱՄՆ - Տանը պահվող կենդանուն հագցնելու ազգային օրը (National Dress up Your Pet Day) *
  • ԱՄՆ - Ճաշին քարոզիչ հրավիրելու օրը (Take a Missionary to Lunch Day) *
  • ԱՄՆ - Նորմալ քաշ և առողջ տեսք ունենալու օրը (Healthy Weight, Healthy Look Day) *
  • ԱՄՆ - Տպագրական ներկի օրը (Printing Ink Day)
  • Թայլանդ - Անտառների պահպանության ազգային օրը
  • Թունիս - Հեղափոխության և երիտասարդության օրը (Revolution and Youth Day)
  • Հնդկաստան - Թղթե օձերի փառատոն (International Kite Festival) *
  • Հնդկաստան - Պոնգալ (Thai Pongal) *
  • Հնդկաստան - Մակարա-սանկրանտի (Makar Sankranti) *
  • Մալայզիա - Յան դի Պերտուան Բեսարի ծննդյան օրը (birthday of Yang di-Pertuan Besar) *
  • Նեպալ - Մագհե Սանկրանտի (Maghe Sankranti) *
  • Շրի Լանկա - Պոնգալ (Thai Pongal) *
  • Ռուսաստան - Մոսկվայի մարզի ծննդյան օրը
  • Ռուսաստան - ՌԴ ԶՈՒ խողովակաշարային զորքերի օրը
  • Ռուսաստան - Ժողովրդական բժշկի օրը *
  • Ռուսաստան - Հին Նոր Տարի *
  • Ռուսաստան - Ձյունաճերմակ թռչունների օրը *
  • Վենեսուելա - Դիվինա Պաստորի տոնը (La Divina Pastora) *
  • Վրաստան - Պետական դրոշի օր է
  • Ուզբեկստան - Հայրենիքի պաշտպանների օրը

* Տոնի մասին մանրամասն՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2010 - Աշխարհի վերջն ազդարարող ժամացույցը մեկ րոպե հետ տրվեց:
2005 - Huygens տիեզերական զոնդը վայրէջք կատարեց Սատուրնի արբանյակ Տիտանի վրա:
2004 - Վրաստանն ընդունեց իր պետական դրոշը։
1990 - Երևանում տեղի ունեցավ հանրահավաք, և «Ղարաբաղ» կոմի­տեի անդամ Վանո Սիրադեղյանը խոսեց ինքնապաշտպանական ջո­կատներ կազմելու անհրաժեշտության մասին:

  • Մինչ այդ ՀՀՇ-ն այդ գործն անում էր առանց հրապարակավ հայտարարելու:

1982  - ASALA. Պայթյուն Տորոնտոյում Թուրքիայի հյուպատոսարանի առջև՝ պատճառելով նյութական վնասներ։

  • Պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակը։

1972 - Գահ բարձրացավ Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդը:
1900 - Հռոմում տեղի ունեցավ իտալացի երգահան Ջակոմո Պուչչինիի «Տոսկա» օպերայի առաջնախաղը։
1832 - Բացվեց Երևանի գավառական դպրոցը։

  • Երևանի գավառական դպրոցը հիմնադրվել է ցարական կառավարության որոշման և Կայսր Նիկոլայ I -ի հրամանի համաձայն և Երևանի կոմս Գեներալ-Ֆեդմարշալ Պասկևիչի միջնորդությամբ: Հիմնադրվել է որպես ռուսական տարրական դպրոց՝ հետագայում դառնալով միջնակարգ: Դպրոցի տնօրենը նշանակվում է Ռուսաստանից: 1843թ.-ին դպրոցի 6-րդ տնօրեն է նշանակվում Խ. Աբովյանը: Աշխատում է մինչ անհետանալը` 1843թ. ապրիլի 2-ը:
  • 1953-1963թթ. տնօրինել է վաստակավոր ուսուցիչ Գեղեց Տիտանյանը: Նրա օրոք բարձրանում է դպրոցի դերն  ու հեղինակությունը, նրան հաջորդում է Հ. Գասպարյանը: 60-ական թվականներին դպրոցում բացվում են անգլերեն թեքումով դասարաններ, որոնց շնորհիվ աճում է աշակերտների թիվը:
  • 1970-80-ական թվականներին դպրոցում ակնառու է դառնում մաթեմատիկայի բարձր դրվածքը, դպրոցն ստանում է ֆիզմաթ թեքում, ինչի շնորհիվ կրկին աճում է աշակերտների թիվը՝ հասնելով 700-1000-ի: Տնօրենն էր վաստակավոր ուսուցիչ Գուրգեն Մկրտչյանը, շարունակողը`   Սարգիս Հովսեփյանը (1986-1999թթ.):
  • Դպրոցի շենքը Գայի անվան սպայի տունն էր: Գավառական դպրոցի հիմքի վրա 1868թ. բացվում է լրիվ տարրական չորսդասյա դպրոց (պրոգիմնազիա): 1881թ. չորսդասյա հիմքի վրա դպրոցը դառնում է տարրական դասական գիմնազիա, որի շրջանավարտներն իրավունք ունեին ընդունվել բուհ:
  • Գիմնազիան ուներ գիշերօթիկ, նախապատրաստական դասարան և գործում էր հաստատված կանոնադրության համաձայն: Գիմնազիայում դասավանդել են նաև հայեր: Դասավանդվում էր լատիներեն, հունարեն, իսկ հայերի համար նաև հայերեն: 1913թ. գիմնազիան ուներ 707 սան: Ուսումը վճարովի էր, և միայն 10% էին կազմում աշխատավորական խավի երեխաները: 1918թ. գիմնազիան վերանվանվում է Հայկական դասական գիմնազիա: 1920թ. Խորհրդային Հայաստանում արմատապես փոխվում է 2-րդ աստիճանի դպրոցի հիմքը, և դպրոցը կոչվում է 2-րդ աստիճանի համար 2 դպրոց:
  • 1925թ. Երևանի քաղխորհրդի որոշմամբ դպրոցը ճանաչվում է գավառական դպրոցի ժառանգորդ և անվանակոչվում Խ. Աբովյանի անվան: Դպրոցի տնօրեններ են եղել պրոֆեսոր Հայրապետ Հովհաննիսյանը, գրականագետ, պրոֆեսոր Սիմոն Հակոբյանը, Միհրան Մանուկյանը, Սամվել Խաչատրյանը, Արմենակ Վարդապետյանը, Մելիթոս Կարապետյանը:

1814 - Նորվեգիան Դանիային զիջեց Գրենլանդիան և Ֆարերյան կղզիները։
1700 - Պետրոս I-ը ռուս ազնվականներին հրամայեց հին երկար հագուստի փոխարեն կրել կարճաթև եվրոպական հագուստներ:
1506 - Հայտնաբերվել է Լաոկունի և նրա որդիների արձանը:


ԾՆՎԵԼ ԵՆ

1969 - Դեյվ Գրոլ, ամերիկացի ռոք երաժիշտ, «Foo Fighters»- ի հիմնադիրը
1967 - Զաք Ուայլդ, ամերիկացի ռոք երաժիշտ, վիրտուոզ կիթառահար, երգահան
1966 - Մարկո Հիետալա, ֆիննական ռոք երաժիշտ, բաս նվագող և վոկալիստ
1963 - Սթիվեն Էնդրյու Սոդերբերգ, ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, օպերատոր և խմբագիր
1941 - Ֆեյ Դանաուեյ, ամերիկացի դերասանուհի
1930 - Էդգար Հովհաննիսյան, հայ երգահան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1962 թ.), ՀԽՍՀ (1972 թ.) և ԽՍՀՄ (1986 թ.) ժողովրդական արտիստ
1925 - Յուկիո Միշիմա (ծն. 1970), ճապոնացի գրող և դրամատուրգ
1920 - Լյուկ-Պետեր Քրոմբե (դ. 2005), բելգիացի նկարիչ
1919 - Ջուլիո Անդրեոտի (ծն. 2013), իտալացի քաղաքական գործիչ, երեք անգամ Իտալիայի վարչապետ
1896 - Դոն Դոս Պասոս (ծն. 1970), ամերիկացի գրող
1891 - Օսիպ Մանդելշտամ, ռուս բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ, էսսեիստ, քննադատ, գրականագետ
1883 - Նինա Ռիչի (ծն. 1970), ֆրանսիացի նորաձևության դիզայներ, Nina Ricci բարձր նորաձևության տան տան հիմնադիր
1875 - Ալբերտ Շվիտցեր (մահ. 1965), գերմանացի աստվածաբան և բժիշկ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1952)
1873 - Վանո Խոջաբեկյան, թիֆլիսահայ ինքնուս գծանկարիչ
մ.թ.ա. 83 - Մարկոս Անտոնիոս, (մ. մ.թ.ա. 30)

Читать на русском