Պատմության այս օրը. հունվարի 5
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Միջազգային
- Բոյսկաուտների միջազգային օրը (International Boy Scouts Day) *
- Բեռնաթափման միջազգային օրը *
Հոգևոր
- Կաթոլիկ - Սուրբ Հովհաննես Նոյմանի տոնը (Feast Saint John Neumann) *
- Հայ Առաքելական Եկեղեցի - Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ *
- Ուղղափառ - Սուրբ Նիֆոնտի, Կիպրոսի եպիսկոպոսի հիշատակի օր
Ազգային
- ԱՄՆ - Թռչունների ազգային օրը (National Bird Day) *
- ԱՄՆ - Կետոգենային դիետայի ազգային օրը (National Keto Day) *
- ԱՄՆ - Սցենարիստի ազգային օրը (National Screenwriters Day) *
- ԱՄՆ - Հարած սերուցքի ազգային օրը (National Whipped Cream Day) *
- ԱՄՆ - Տասներկուերորդ գիշեր (Twelfth Night) *
- ԱՄՆ - «Մոնոպոլիա» սեղանի խաղի օրը (Monopoly Game Day)
- Ավստրալիա - Դստրերին և որդիներին աշխատանքի տանելու օրը (Take Our Daughters and Sons to Work Day)
- Իսպանիա - Երեք թագավորների շքերթ (Three Kings Parade) *
- Հնդկաստան - Գուրու Գոբինդա Սինխայի ծննդյան օրը *
- Մոնտենեգրո - Ժողովրդական ուղղափառ տոն «Տուցինդան» (Tucindan) *
- Չինաստան - Հարբինյան սառույցի և ձյան միջազգային փառատոն *
- Ռուսաստան - Ամանորյա արձակուրդ
- Ռուսաստան - Կարճ պատմությունների օրը
- Սերբիա - Ժողովրդական ուղղափառ տոն «Տուցինդան» (Tucindan) *
Տոների մասին մանրամասն՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1968 - Չեխոսլովակիայում իշխանության է գալիս Ալեքսանդր Դուբչեկը, ով նախաձեռնեց Պրահական գարունը:
1956 - Անտարկտիդա հասավ առաջին խորհրդային գիտահետազոտական արշավախումբը:
1933 - Սան Ֆրանցիսկոյում սկսվեց աշխարհի ամենահայտնի կամուրջներից մեկի շինարարությունը Ոսկե դարպասներ նեղուցի վրա։ Այն ավարտվել է 1937 թվականին։ Կամուրջի երկարությունը 1280 մետր է, բարձրությունը՝ 227 մ.։
Ոսկե Դարպասներ կախովի կամուրջը միացնում է Սան Ֆրանցիսկո քաղաքը (հյուսիս) Մերին շրջանին (հարավ)։ Ոսկե Դարպասներ կամուրջը իր բացման օրվանից մինչև 1964 թվականն աշխարհի ամենաերկար կամուրջն էր։ Կամրջի երկարությունը 1970 մետր է, հիմնական թռիչքը՝ 1280, հենասյուների բարձրությունը՝ 230 մետր ջրից բարձր, քաշը 894.500 տ։ Երթևեկելի մասի բարձրությունը ջրից 67 մ է։ Սա աշխարհի ամենանշանավոր կամուրջներից մեկն է։
Հետաքրքիր փաստեր
- 2004 թվականի մայիսի 18-ին կամրջի վրա առաջին անգամ վազեց եղջերու, այդ պատճառով երթևեկությունը 20 րոպե ձգձվեց։
- Կամուրջը պատկերվել է GTA: San Andreas ամենահայտնի համակարգչային խաղերից մեկում։
- Կամրջի ծախսերը կազմել են 27 միլիոն դոլլար:
- Կամուրջը կարող է դիմանալ մինչև 8 բալանոց երկրաշարժի:
- Կամրջի քաշը 887.000 տոննա է կամ 8.111.500.000 կգ:
1919 - Գերմանիայում հիմնվեց սոցիալ-ազգայնական կուսակցությունը։
1919 - Կարմիր բանակը գրավեց Վիլնյուսը:
1919 - Բեռլինում սկսվեց Սպարտակիստների ապստամբությունը:
1905 - Պորտ-Արտուր բերդի կապիտուլյացիան ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ:
1896 - Ավստրիական Wiener Press թերթը լուր հրապարակեց Վիլյամ Ռենտգենի հայտնագործության՝ ռենտգենյան ճառագայթների մասին։
1769 - Շոտլանդացի ինժեներ, գյուտարար Ջեյմս Վատտը արտոնագրեց շոգեքարշիչը:
1728 - Հիմնադրվեց Հարվարդի համալսարանը։
ԾՆՎԵԼ ԵՆ
1981 - Մհեր Ավանեսյան, հայ լեռնադահուկորդ և մրցակցային նավաստի, պարալիմպիկ խաղերի մասնակից
1974 - Վարդան Մինասյան, հայ ֆուտբոլիստ, այժմ մարզիչ
1969 - Մերիլին Մենսըն, ամերիկացի ռոք երաժիշտ։
1956 - Ֆրանկ-Վալտեր Շթայնմայեր, Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ
1953 - Զառա Տոնիկյան, էստրադային ջազ երգչուհի
1932 - Ումբերտո Էկո, իտալացի գրող, գիտնական, պատմաբան-միջնադարագետ, նշանագետ, գրաքննադատ, գեղարվեստական գրականության, ակնարկների, գիտական տեքստերի, մանկական գրքերի հեղինակ, փիլիսոփա
1931 - Ռոբերտ Դյուվալ, ամերիկացի նշանավոր դերասան
1923 - Սէմ Ֆիլիպս, ամերիկացի պրոդյուսեր, Էլվիս Փրեսլիի բացահայտողը (2003)
1919 - Սիլվա Կապուտիկյան, հայ բանաստեղծուհի, հասարակական գործիչ
1910 - Արմեն Չիլինգարյան, հայ նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1960)
1910 - Գարեգին Բես, հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1975)
1906 - Աշոտ Սաթյան, հայ խորհրդային կոմպոզիտոր և դիրիժոր
1855 - Քինգ Քեմբ Ժիլետ, ամերիկացի գյուտարար և սափրվելու առաջին սարքերի արտադրող (1932)