Պատմության այս օրը. մայիսի 1
Այսօր աշխատանքի միջազգային օրն է
Այսօր ասթմայի դեմ պայքարի համաշխարհային օրն է
2004 - Չեխիան, Հունգարիան, Լեհաստանը, Կիպրոսը, Սլովակիան, Սլովենիան, Լատվիան, Լիտվան, Էստոնիան և Մալթան մտան Եվրոպական միության կազմի մեջ: Այն ԵՄ-ի ամենամեծ փոփոխությունն է:
1967 - Էլվիս և Պրիսցելա Փրեսլիների հարսանիքը։
1951 - Մյունխենից իր հեռարձակումներն է սկսում «Ազատություն» ռադիոկայանը:
1949 - Հայտնաբերվեց Նեպտունի արբանյակ Ներեիդան:
1941 - Տեղի ունեցավ Օրսոն Ուելսի «Քաղաքացի Քեյնը» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում 1-ին տեղում է:
1923 - Ծնվել է ամերիկացի գրող Ջոզեֆ Հելերը։
Հայտնի է որպես «Ծուղակ-22» (անգլ.՝ Catch 22) երգիծական հակապատերազմական վեպի հեղինակ։
1917 - Ռուսաստանն առաջին անգամ ազատորեն տոնեց աշխատավորների համերաշխության օրը: Մայիսմեկյան տոնը հին պատմություն ունի: Դեռևս Հին Իտալիայի բնակիչները երկրպագում էին Մայե աստծուն և հենց նրա պատվին անվանեցին գարնան վերջին ամիսը: Իսկ մայիսի առաջին օրը նրանք կազմակերպում էին տոնակատարություններ: Կոմունիստները մայիսի 1-ն առաջին անգամ նշել են 1890թ. Վարշավայում, իսկ ԽՍՀՄ-ում մայիսի 1-ը դարձավ պետականորեն ընդունված տոն:
1905 - Ժողովրդական հուզումներ Բիթլիսում:
1891 - Պետերբուրգում կայացավ առաջին մայիսմեկյան ցույցը։
1890 - Ավստրո-Հունգարիայի, Բելգիայի, Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի և այլ եվրոպական երկրների աշխատավորները առաջին անգամ կազմակերպեցին մայիսմեկյան տոնակատարություններ:
1889 - Առաջին անգամ վաճառքի հանվեց ասպիրինը։
1885 - Օտտավայի փողոցներում առաջին անգամ վառվեցին էլեկտրական լապտերները։
1884 - ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա:
1880 - Ծնվել է գովազդի հայրը Ալբերտ Լասկերը։
1868 - Լույս է տեսնում Էջմիածնի Մայր Աթոռի պաշտոնաթերթ «Արարատ»-ի առաջին համարը:
1843 - Վենետիկում Մխիթարյանները հրատարակում են «Բազմավեպ» ամսագիրը, որը գոյատևում է մինչ օրս:
1840 - Անգլիայում առաջին անգամ վաճառքի են հանվում փոստային նամականիշներ:
1804 - Ռուսական զորքերի Երևանյան առաջին արշավանքը` զորավար Պ.Ցիցիանովի հրամանատարությամբ:
1786 - Վիեննայում կայանում է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի առաջին ներկայացումը:
1707 - Շոտլանդիան և Անգլիան միավորվելով ստեղծում են Մեծ Բրիտանիան: