Պատմության այս օրը. մայիսի 19
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- «Ռուբիկ-Կուբիկի» ծննդյան օրը
«Ռուբիկ-կուբիկ»-ը եռաչափ մեխանիկական գլուխկոտրուկ-խորանարդ է, որը 1974 թվականին ստեղծել է հունգարացի քանդակագործ և ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր Էռնյո Ռուբիկը։
Սկզբնական շրջանում խորանարդը կոչվել է «կախարդական խորանարդ»։ 1980 թվականին Ռուբիկից ստանալով արտոնագիր՝ ամերիկյան Ideal Toy Company խաղալիքներ պատրաստող ձեռնարկությունը ձեռնամուխ է լինում ռուբիկ-կուբիկներ արտադրելու գործընթացին, իսկ որոշ ժամանակ անց խաղալիքը Գերմանիայում մրցանակ է շահում (տարվա լավագույն գերմանական խաղ)։ 2009 թվականի հունվարի դրությամբ աշխարհում վաճառվել են 350 միլիոն օրինակ Ռուբիկի խորանարդներ, ինչի համար էլ այն դարձել է համար մեկ խճանկարային խաղը և, ընդհանրապես՝ համար 1 խաղալիքն աշխարհում։
- Սննդամթերքի հեղափոխության օրը (Food Revolution Day) *
- Աղիների բորբոքային հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային օրը (World IBD Day) *
- Հետատիտ С-ի դեմ պայքարի համաշխարհային օրը (International Hepatitis C Awareness Day) *
Ազգային
- ԱՄՆ - Հեպատիտի թեստավորման ազգային օրը (National Hepatitis Testing Day) *
- ԱՄՆ - ՄԻԱՎ վարակի իրազեկման ազգային օրը *
- ԱՄՆ - Տղաների և աղջիկների ակումբների օրը (Boy’s Club and Girls Club Day) *
- ԱՄՆ - Որևէ բույս տնկելու օրը (Plant Something Day) *
- ԱՄՆ - Դինոզավրի օրը (Dinosaur Day) *
- ԱՄՆ - Մայիսյան շողերի ազգային օրը (National May Ray Day) *
- ԱՄՆ - «Սատանի կեր»տորթի ազգային օրը (National Devil’s Food Cake Day) *
- Հունաստան - Պոնտական հույների ցեղասպանության հիշատակի օրը
- Շրի Լանկա - Հիշատակի օրը
- Չինաստան - Զբոսաշրջության ազգային օրը(National Tourism Day)
- Ռուսաստան - ՆԳՆ ծառայության և մարտական պատրաստության ստորաբաժանումների օրը
- Ռուսաստան - Մանկական հասարակական կազմակերպությունների օրը
- Ռուսաստան - Ռուսական վառարանի օրը
- Ռուսաստան - Հեծելազորային ավիացիայի օրը *
- Ռուսաստան - Հորիզոնի առագաստների օրը
- Վիետնամ - Հո Շի Մինի ծննդյան օրը
* Տոների մասին ավելին՝ այստեղ (ռուսերեն)։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2004 - Եվրահանձնաժողովը թույլ տվեց ներկրել գենափոխված մթերք՝ «Վեքսել 11»-ը։
1997 - ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվում Հենրիկ Խաչատրյանը, ով Ռ.Քոչարյանի իշխանավարության հենց մահացավ՝ կասկածելի ինքնասպանության հանգամանքներով։
1991 - Քուվեյթում ցմահ բանտարկության են դատապարտում մարդու, որը Սադամ Հուսեյնի նկարով վերնաշապիկ էր հագել։
1979 - Կայացավ էրիկ Կլեպտոնի և Փեթի Բոյդի հարսանիքը։
- Բոյդին են նվիրված Էրիկ Կլեպտոնի ամենահայտնի երգերը՝ «Layla», «Wonderful Tonight», «Bell Bottom Blues», «Old Love», «Golden ring» և ուրիշներ։
1971 - Բացվեց Երևանի «Հրազդան» կենտրոնական մարզադաշտը, որը կառուցվել է նավթային մագնատ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
1960 - Ճանաչված դիջեյ Ալան Ֆրիդին, որը շրջանառության մեջ էր մտցրել ռոքնռոլ եզրույթը, մեղադրեցին կաշառակերության մեջ, և նա հեռացավ բնագավառից։
1951 - Փարիզում բացվեց հռչակավոր «Crazy Horse» կաբարեն։
1930 - ԱՍՆ-ի ֆինանսների նախարարն արգելեց խորհրդային լուցկիների ներմուծումը։
1915 - Վանի մեկամսյա ինքնապաշտպանության հաղթական ավարտը:
1911 - Կանադայում հիմնվեց աշխարհում առաջին ազգային այգի-պարկը։
1910 - Հալլեյի գիսաստղը կրկին անցավ Երկրի մոտով։
1906 - Բացվեց Իտալիան և Շվեյցարիան Ալպերի տակով կապող Սիմփլոնի 19,7 կմ երկարությամբ երկաթուղային թունելը։
1875 - Փարիզում ստեղծվեց կշռաչափերի միջազգային բյուրոն։
1842 - Տեղի ունեցավ Գաետանո Դոնիցետիի «Լինդա դի Շամունի» օպերայի առաջնախաղը։
1817 - Պետական գործիչ Կռճիկյանի ջանքերի շնորհիվ Ռաշիդ և Ալի փաշաները ստացան կայսերական հրովարտակ, որով հաստատվեց երկու պատրիարքարանի ժողովները՝ Հոգևոր ժողովը 14 անդամով և Գերագույն ժողովը 20 անդամով:
- Սա Ազգային Սահմանադրության նախաքայլն էր:
1802 - Նապոլեոն Բոնապարտը սահմանեց Պատվավոր լեգեոնի շքանշանը։
1780 - Հյուսիսային Ամերիկայի տարածքի մի մասի երկինքը պատվեց խավարով, պատմության մեջ այն կոչվեց «սև օր»։
1728 - Մոսկվան կրկին Ռուսաստանի մայրաքաղաք դարձավ, և Պետրոս 2-ը թագադրվեց այստեղ։
- Նրա մահից հետո մայրաքաղաքը կրկին Պետերբուրգ տեղափոխվեց, բայց Մոսկվան մնաց ռուսական կայսրերի թագադրման վայրը։
1712 - Պետրոս I-ը Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվայից տեղափոխեց Սանկտ Պետերբուրգ։
1649 - Ստեղծվեց Անգլիական հանրապետությունը, որը դարձավ Մեծ Բրիտանիայի հիմքը։
1571 - Ֆիլիպիններում բասկ Միգել Լոպես Լեգասպին հիմնեց Մանիլա քաղաքը։
1568 - Մարիա 1-ին Թյուդոր թագուհու հրամանով Շոտլանդիայի թագուհի Մարիա Սթյուարտին փակեցին Ֆոտերինգի ամրոցում։
325 - Նիկիա քաղաքում հրավիրվեց առաջին տիեզերական ժողովը, որտեղ ընդունվեց «Նիկիական հանգանակը»:
ԾՆՎԵԼ ԵՆ
1995 - Հովհաննես Գաբուզյան, հայ շախմատիստ
1979 - Դիեգո Ֆորլան, ուրուգվայցի ֆուտբոլիստ
1977 - Նատալյա Օրեյրո, լատինո-փոփ ոճում ուրուգվայցի երգչուհի, դերասանուհի
1976 - Քեվին Գառնեթ, ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ
1974 - Էմմա Շապլին, ֆրանսիացի երգչուհի
1971 - Արմեն Գրիգորյան, հայ դուդուկահար
1971 - Լեռա Կուդրյավցևա, ռուս դերասանուհի, հեռուստահաղորդավար և երգչուհի
1955 - Ջեյմս Գոսլինգ, Օրաքլ ընկերության համահիմնադիրներից
1953 - Շավարշ Կարապետյան, լողորդ, աշխարի 17-ակի չեմպիոն
1949 - Միքելե Պլաչիդո, իտալացի դերասան
1946 - Անդրե դը Ջայնթ, ֆրանսիացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ և դերասան
1945 - Պիտ Թաունսենդ, բրիտանացի ռոք-կիթառահար, երգիչ, երգերի հեղինակ
1938 - Իգոր Տեր-Հովհաննիսյան, հայ խորհրդային մարզիկ (հեռացատկորդ)
1930 - Վեռնոն Ահմաջյան, հայազգի հայտնի քարաքոսաբան
1928 - Սերգեյ Մերգելյան, մաթեմատիկոս, ՀԳԱ ակադեմիկոս
1927 - Գարիկ Բանդուրյան, բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ
1922 - Օհան Դուրյան, հայ մեծանուն դիրիժոր
1913 - Մկրտիչ Կորյուն, հայ բանաստեղծ, առակագիր
1892 - Համո Բեկնազարյան, հայ նշանավոր կինոդերասան և կինոռեժիսոր
- Հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկն է։ Նրա անունով է կոչվում «Հայֆիլմ» կինոստուդիան։