Պատմության այս օրը. մայիսի 30
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Մտացրիվ կարծրախտի համաշխարհային օրը (World Multiple Sclerosis Day) *
- Ասթմայի և ալերգիայի դեմ պայքարի համաշխարհային օրը *
- Թայ-ցզուի և Քիգոնգի համաշխարհային օրը (World Tai Chi and Qigong Day) *
- Ժաննա դը Արկի հիշատակի օրը *
Ազգային
- ԱՄՆ - Ռոնի Ջեյմս Դիոյի օրը (Ronnie James Dio Day) *
- ԱՄՆ - Nումիսի օրը (Loomis Day) *
- ԱՄՆ - Իմ ծակ դույլի ազգային օրը (National Hole in My Bucket Day) *
- ԱՄՆ - Անանուխի ճուլապի ազգային օրը (National Mint Julep Day) *
- ԱՄՆ - Ծաղիկներ ջրելու ազգային օրը (National Water a Flower Day) *
- ԱՄՆ - Ստեղծագործելու ազգային օրը (National Creativity Day) *
- Գերմանիա - Ճապոնիայի օրը *
- Գերմանիա - Ելակի փառատոն (Erdbeerfest) *
- Իսպանիա - Զինված ուժերի օրը
- Իսպանիա - Կանարյան կղզիների օրը *
- Հոնդուրաս - Ծառատունկի օրը (Arbor Day)
- Հորվաթիա - Խորհրդարանի օրը
- Մալայզիա - Բերքի տոնը (Harvest Festival)
- Նիկարագուա - Մայրերի օրը
- Պերու - Կարտոֆիլի ազգային օրը *
- Լեհաստան - Խորթ ծնողների օրը
- Պուերտո Ռիկո - Լոդի օդանավակայանի ահաբեկչության զոհերի հիշատակի օրը
- Ռուսաստան - Քիթիկի դեղին խախուտիկի օրը
- Ռուսաստան - Մածնաբրդոշի օրը
- Տրինիդադ և Տոբագո - Հնդկաստանի ժառանգության օրը *
- Ուկրաինայի օրը - Հրատարակչությունների, պոլիգրաֆիայի և գրքի իրացման աշխատողների օրը
* Մայիսի 30-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2009 - Երևանում ՀՀ Ոստիկանության շենքի դիմաց հանդիսավորությամբ բացվեց պետական, հասարակական գործիչ, Հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի կիսանդրին:
2006 - Մյունխենի հյուսիսում բացվեց «Ալյանց Արենա» ֆուտբոլային մարզադաշտը:
1997 - Արտաշես Մեհրաբյանի կողմից հիմնվեց «Աբովյան» հեռուստաընկերությունը՝ Աբովյան ՀԸ։
1996 - Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի կոնդակով կազմավորվեց Հայ Առաքելական Ս. Եկեղեցու Կոտայքի թեմը։
1996 - Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի կոնդակով կազմավորվեց Արագածոտնի թեմը։
- Առաջնորդանիստը` Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, որը հայոց ազգային գլխավոր սրբավայրերից է (այստեղ է ամփոփված Մեսրոպ Մաշտոցի աճյունը):
1982 - Իսպանիան դարձավ ՆԱՏՕ-ի 16-րդ անդամը։
1962 - Առաջին անգամ ամերիկացի ջազմենները ելույթ են ունենում ԽՍՀՄ-ում։
1953 - ԽՍՀՄ-ը հրաժարվեց Թուրքիայից տարածքային պահանջներից՝ մասնավորապես Ղարսից։
- Խորհրդային կառավարությունը, անտեսելով Հայկական հարցը, Թուրքիայի կառավարությանը հայտնեց.
- «Հանուն բարիդրացիական հարաբերությունների պահպանման և խաղաղության ու անվտանգության ամրապնդման Հայաստանի և Վրաստանի կառավարությունները հնարավոր գտան հրաժարվել Թուրքիայի նկատմամբ ունեցած իրենց տարածքային պահանջներից»:
1927 - ԱՄՆ-ի Ռոչեստր քաղաքում (Նյու Յորքի նահանգ) հիմնվեց Հաճընի Հայրենակցական Ընդհանուր Միությունը՝ միավորելով տարբեր երկրներում ապաստանած հաճնցիների ստեղծած հայրենակցական միությունները։
1871 - Փարիզյան Կոմունայի անկումը։
1631 - Լույս է տեսնում ֆրանսիական La Gazette առաջին թերթը:
1593 - Լոնդոնի մոտակայքի հաստատություններից մեկում ծագած ընդհարման ժամանակ սպանվեց պոետ Քրիստոֆեր Մառլոն։
- Կարծիք կա, որ իրականում նա փախել է և սկսել գրել «Վիլյամ Շեքսպիր» անունով։
1431 - Ժաննա դը Արկին այրում են խարույկի վրա:
ԾՆՎԵԼ ԵՆ
1989 - Միքել Սան Խոսե Դոմինգես, բասկյան ծագմամբ իսպանացի ֆուտբոլիստ
1980 - Սթիվեն Ջերարդ, անգլիացի ֆուտբոլիստ «Լիվերպուլ» ակումբի ավագ
1974 - Թոմաս Դեկառլո Քելուեյ՝ Սի Լո Գրին, ամեր, երգիչ-երգահան, ռեփեր
1964 - Մարկ Շեփարդ, անգլիացի դերասան և երաժիշտ
1953 - Ռոքսաննա Բաբայան, երգչուհի
1937 - Ալեքսանդր Դեմյանենկո, ռուս դերասան
- Հեռուստադիտողին հայտնի է իր մարմնավորած Շուրիկի կերպարով։ Նկարահանվել է «Կովկասի գերուհին», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը», «Օպերացիա «Ի» և Շուրիկի մյուս արկածները» ֆիլմերում։
1934 - Ալեքսեյ Լեոնով, տիեզերագնաց
1930 - Ժենե Հաքման, դերասան
1913 - Արա Բեքարյան, հայ գեղանկարիչ, գրաֆիկ, մանկավարժ
1912 - Հյու Գրիֆիտ, թատրոնի և կինոյի բրիտանացի դերասան, Օսկարի դափնեկիր
1897 - Գուրգեն Ջանիբեկյան, հայ դերասան
1896 - Հովարդ Հոուքս, ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր