Պատմության այս օրը. մայիսի 9
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Հիշատակի և հաշտության օրերից երկրորդը - ՄԱԿ
- Եվրոպայի օրը Եվրոպական միության երկրներում (Europe Day in the European Union)
- Չվող թռչունների համաշխարհային օրը (World Migratory Bird Day) *
- Պորտապարի համաշխարհային օրը (World Belly Dance Day) *
- Առևտրի արդարության համաշխարհային օրը (World Fair Trade Day) *
- Փողոցային երաժիշտների օրը *
- Բաքֆասթ գինու օրը (Buckfast Day) *
Ազգային
- ԱՄՆ - Ջեյմսթաունի օրը (Jamestown Day)
- ԱՄՆ - Կորցրած գուլպայի հիշատակի ազգային օրը (National Lost Sock Memorial Day) *
- ԱՄՆ - Ամերիկյան հնդկացիների օրը (American Indian Day) *
- ԱՄՆ - Կոռնելիա դե Լենգի սինդրոմի մասին իրազեկման օրը (Cornelia de Lange Syndrome Awareness Day) *
- ԱՄՆ - Դայակների ազգային օրը (National Babysitter’s Day) *
- ԱՄՆ - Մինի գոլֆի ազգային օրը (National Miniature Golf Day) *
- ԱՄՆ - Գնացքների ազգային օրը (National Train Day) *
- ԱՄՆ - Նետաձգության ազգային օրը (National Archery Day) *
- ԱՄՆ - Ծննդկան մայրերի ազգային օրը (National Birth Mother’s Day) *
- ԱՄՆ - Մուսկաթ խաղողի ազգային օրը (National Moscato Day) *
- ԱՄՆ - Կոգեշաքարով բարունի ազգային օրը (National Butterscotch Brownie Day) *
- ԱՄՆ - Գիշերակացի ազգային օրը (National Sleepover Day) *
- ԱՄՆ - Շուն-մայրիկների ազգային օրը (National Dog Mom’s Day) *
- ԱՄՆ - Քաղցի արագ հագեցման օրը (Stamp Out Hunger Food Drive Day) *
- Հայաստան - Շուշիի ազատագրման օրը
Մայիսի 8-ն Արցախյան պատերազմի պատմության մեջ կարևոր օր է. 29 տարի առաջ այս օրը սկսվեց «Հարսանիք լեռներում» անվանումը կրող օպերացիան, որն ավարտվեց մայիսի 9-ի լուսաբացին՝ Շուշիի ազատագրմամբ:
Բարձունքի վրա գտնվող Շուշին ադրբեջանցիները դարձրել էին հայկական բնակավայրերի ռմբակոծման հարթակ: Ստեփանակերտը պարբերաբար հրետակոծում էին հենց Շուշիից:
Ռազմական գործողությունների ելքն կանխորոշվեց արդեն իսկ մայիսի 8-ին: Գիշերը` ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո հայկական զորքը վաղ առավոտյան արդեն Շուշիում էր, լուսաբացին բերդաքաղաքի Սբ. Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին արդեն ծածանվում էր հայկական եռագույնը: Իսկ երեկոյան տրված դադարը հակառակորդի համար պարզապես հնարավորություն էր՝ հատկացված միջանցքով բերդաքաղաքից հեռանալու համար։
Մայիսի 9-ին Շուշին արդեն ազատագրված էր։ Բերդաքաղաքի գրավումից հետո պատերազմը ընթացավ մինչև 1994թ. մայիսի 12-ը: Սակայն, Շուշիից հետո պատերազմի ավարտն արդեն տեսանելի էր, այն բեկումնային պահ էր դարձել Ղարաբաղյան պատերազմում:
2020 թվականին նոյեմբերի 10-ի Հայաստանի վարչապետ Փաշինյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության արդյունքում, Շուշին հանձնվեց թշնամուն...
- Հայաստան - Հաղթանակի օրը
- Բելառուս - Հաղթանակի օրը
- Եվրոպա - Անվճար կոմիքսների օրը (Free Comic Book Day)
- Էստոնիա - Եվրոպայի օրը (Europe Day)
- Թուրքմենիա - Հաղթանակի օրը
- Իսրայել - Հաղթանակի օրը
- Լյուքսենբուրգ - Եվրոպայի օրը (Europe Day)
- Ղազախստան - Հաղթանակի օրը
- Ղրղզստան - Հաղթանակի օրը
- Միացյալ Թագավորություն - Национальный уикенд мельниц (National Mills Weekend) *
- Մոլդովա - Հաղթանակի օրը
- Մոնղոլիա - Ծառատունկի ազգային օրը
- Նիդերլանդներ - Հողմաղացների ազգային օրը (National Mills Day)
- Չեռնոգորիա - Հաղթանակի օրը
- Ռուսաստան - Հաղթանակի օրը
- Ռուսաստան - Նահատակ զինվորիերին խոնարհվելու օրը
- Ռուսաստան - Անտառատունկի համառուսական օրը
- Սերբիա - Հաղթանակի օրը
- Վրաստան - Հաղթանակի օրը
- Տաջիկստան - Հաղթանակի օրը
- Ուզբեկստան - Հիշատակի և խոնարհման օրը
* Տոների մասին ավելին՝ այստեղ (ռուսերեն)։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2019 - Իսպանիայի Սորիայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
- Քաղաքային նիստի բոլոր 4 կուսակցությունները միաձայն ընդունեցին «Արարատ» հայկական միության ներկայացրած միջնորդագիրը։ Միջնորդագիրը կարդաց քաղաքապետ Կառլոս Մարտինես Մինգեսը՝ հայտարարելով, որ Սորիան պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և հորդորում Կաստիյա և Լեոնի, Իսպանիայի և Թուրքիայի կառավարություններին հետևել իրենց օրինակին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դատապարտել դրա իրականացնողներին:
2001 - Գանայի ստադիոնում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ զոհվում է 129 ֆուտբոլասեր:
1998 - Եվրատեսության երգի մրցույթում «Դիվա» երգով հաղթում է Իսրայելցի նախկինում տղամարդ երգչուհի Դանա Ինթերնեշնլը։
1994 - Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի խորհուրդների խոսնակները ստորագրեցին Արցախի պատերազմում արդեն բանակցված և Բիշքեկում (Ղրղզստան) ստորագրված արարողակարգը:
- Բանակցություններում Արցախը առաջին անգամ որպես առանձին քաղաքական և տարածքային միավոր ճանաչվեց: Ադրբեջանը գրավեց Արցախի տարածքից 750 ք.կմ (15%), մինչդեռ Արցախը գրավեց Ադրբեջանի իշխանությունների տակ համարվող տարածքից 7059 ք.կմ (8 %):
1993 - Երուսաղեմի Սուրբ Երրորդություն տաճարում պսակադրվեցին Ալլա Պուգաչովան և Ֆիլիպ Կիրկորովը։
1992 - Ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին:
1967 - Մոհամեդ Ալիին զրկում են աշխարհի չեմպիոնի տիտղոսից ԱՄՆ բանակում ծառայելուց հրաժարվելու պատճառով։
1962 - Ֆելինին սկսեց «8 ու 1/2» ֆիլմի նկարահանումները։
1960 - Աշխարհում առաջին անգամ ԱՄՆ-ում վաճառքի հանվեցին հակաբեղմնավորիչ միջոցներ։
1950 - Ստեղծվել է Եվրոպական միության մաս կազմող «Ածուխի և երկաթի եվրոպական միությունը»։
1945 - 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի օրը:
1936 - Բենիտո Մուսոլինին հայտարարում է Եթովպիան Իտալիային միացնելու մասին։
1932 - ՀԿ(բ)Կ Կենտկոմի որոշմամբ լուծարքի ենթարկվեց Հայաստանի պրոլետարական գրողների միությունը և ստեղծվեց հանձնաժողով Հայաստանի խորհրդային գրողների միություն կազմակերպելու համար:
1859 - Կ. Պոլսում ընտրվում է «Սահմանադրության» տեքստը կազմող նոր հանձնաժողով՝ 5 եկեղեցականների և 14 աշխարհականների մասնակցությամբ: Նախագահ՝ Ն. Ռուսինյան:
1847 - Գումարվեց Անդրկովկասի հայկական կոմիտեի պատգամավորների բարձր մակարդակի ժողով:
1847 - Ամիրաների և արհեստավորների մասնակցությամբ Կ. Պոլսում կազմվում են Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովներ, որոնք փաստորեն ապագա «Սահմանադրության» ստեղծման առաջին քայլերն էին:
1754 - Բենջամին Ֆրանկլինը հրապարակեց ամերիկյան առաջին ծաղրանկարը։
ԾՆՎԵԼ ԵՆ
1979 - Ռոզարիո Դոուսոն, ամերիկացի դերասանուհի և երգչուհի
1975 - Ջինա Ջեյսըն, մոդել
1962 - Դեյվ Գահան, Depeche Mode խմբի վոկալիստ
1950 - Լուչանո Սպինոզի, իտալացի ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ
1949 - Բիլի Ջոել, ամերիկացի երաժիշտ
1946 - Վիկտոր Միրզայանց, տաջիկահայ ռեժիսոր
1945 - Ռուզաննա Լիսիցյան, երգչուհի, Պավել Լիսիցյանի դուստրը
1942 - Գայանե Խաչատրյան, նկարչուհի
1936 - Գլենդա Ջեքսոն, անգլիացի դերասանուհի և քաղաքական գործիչ, «Օսկարի» կրկնակի դափնեկիր
1924 - Բուլատ Օկուջավա, հայ-վրացական արմատներով ռուսաստանցի բանաստեղծ
1915 - Սուրեն Այվազյան, հայ արձակագիր
1910 - Աշոտ Գրաշի, արձակագիր
1883 - Խոսե Օրտեգա-ի-Գասետ, իսպանացի փիլիսոփա և սոցիոլոգ
1882 - Հենրի Կայզեր, ամեր. արդյունաբերող
1741 - Ջովանի Պաիզիելլո, իտալացի երգահան