«  Օգոստոս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. օգոստոսի 2

Պատմության այս օրը. օգոստոսի 2

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Ներելու միջազգային օրը (International Forgiveness Day) *
  • Ուղեվար շների միջազգային շաբաթ (International Assistance Dog Week) *
  • Էքստրասենսորիկայի օրը (Psychic Day) *
  • Տիկնիկների օրը (Doll Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Ընկերության ազգային օրը (National Friendship Day) *
  • ԱՄՆ - Երեխաների ազգային օրը National Kid’s Day) *
  • ԱՄՆ - Գունավորման գրքույկների ազգային օրը (National Coloring Book Day) *
  • ԱՄՆ - Քույրերի ազգային օրը (National Sisters Day) *
  • ԱՄՆ - Պաղպաղակով սենդվիչի օրը (National Ice Cream Sandwich Day) *
  • ԱՄՆ - Ընտանիքի ամերիկյան օրը (American Family Day) *
  • Բելառուս - Դեսանտների և հատուկ գործողության ուժերի օրը
  • Բելառուս - Երկաթգծի աշխատողների օրը
  • Լեհաստան - Գնչուների և սինտերի ցեղասպանության զոհերի հիշատակի օրը
  • Կոստա Ռիկա - Աստվածամոր հրեշտակների օրը *
  • Հյուսիսային Մակեդոնիա - Հանրապետության օրը 
  • Ղազախստան - Ռազմաօդային դեսանտային զորքերի օրը 
  • Ղազախստան - Տրանսպորտի աշխատողների օրը 
  • Ղրղզստան - Երկաթգծի աշխատողների օրը
  • Ռուսաստան - Ռազմաօդային դեսանտային զորքերի օրը
  • Ռուսաստան - Երկաթգծի աշխատողների օրը
  • Ռուսաստան - Եղնիկի օրը (Նենեցական ԻՄ) *
  • Ռուսաստան - Էվենկյան բնության օրը *
  • Ռուսաստան - Լուսամուտագոգին նստելու օրը
  • Սլովենիա - Ավիացիայի օրը 
  • Ուկրաինա - Տարբեր ժամանակների և սերունդների զոհված դեսանտ-մարտիկների հիշատակի օրը
  • Ուկրաինա - Ռազմաօդային ուժերի օրը

* Օգոստոսի 2-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1996 - Ռուսաստանում վերջին անգամ կիրառվում է մահապատիժը։

  • Գնդակահարվում է 11 դեռահասների սպանության համար մեղադրվող Սերգեյ Գոլովկինը։

1990 - Իրաքյան զորքերը ներխուժեցին Քուվեյթ։
1981 - Սկսվում են Ջոն Լենոնին սպանող Մարկ Դեվիդ Չապմենի գործով լսումները։
1934 - Ադոլֆ Հիտլերը հայտարարվում է Գերմանիայի ֆյուրեր։
1909 - ԱՄՆ-ի զինված ուժեր է ընդունվում Ռայթ եղբայրների կառուցած առաջին ռազմական ինքնաթիռը։
1906 - Պորտուգալիայում ստեղծվում է «Պորտու» ֆուտբոլային ակումբը։
1858 - Հյուսիսային Ամերիկայում առանձին գաղութ է ստեղծվում՝ Բրիտանական Կոլումբիան։
1812 - Օդեսայում ժանտախտի համաճարակ է սկսվում, որից մահանում է քաղաքի ամեն 9-րդ բնակիչը։
1790 - ԱՄՆ-ում անցկացվում է առաջին մարդահամարը։
1100 - Խորհրդավոր պայմաններում որսի ժամանակ զոհվում է Անգլիայի արքա Վիլհելմ 2-րդ Կարմրահերը։

  • Վարկած կա, որ նրան սպանել է սեփական եղբայրը՝ Անգլիայի ապագա արքա Հենրիխ 1-ինը։

ՆՔ47 - Հուլիոս Կեսարը, ջախջախելով Ալեքսանդր Մակեդոնացու հոր՝ Փիլիպոս II Մակեդոնացի արքայի 30 հազարանոց բանակը, գրություն է ուղարկում սենատ՝ «Եկա, տեսա, հաղթեցի»։


ԾՆՎԵԼ ԵՆ

1993 - Սերգեյ Նիգոյան, Ուկրաինայի Եվրամայդանի ակտիվիստ

  • 2014 թ. հունվարի 22-ին սպանվում է Կիևում ընթացող բախումների ժամանակ։
  • Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի № 890/2014 հրամանով (21.11.2014 թ.) մայդանյան իրադարձությունների ժամանակ զոհված 100 հոգուն, այդ թվում՝ Նիգոյանին, հետմահու տրվել է Ուկրաինայի հերոսի կոչում։

1987 - Յուրա Մովսիսյան, ֆուտբոլիստ
1984 - Ջամպաոլո Պացցինի, իտալացի ֆուտբոլիստ
1983 - Միշել Բաստոս, բրազիլացի ֆուտբոլիստ
1979 - Վահե Ավետյան - հայ ռազմական բժիշկ, Հայաստանի զինված ուժերի բուժծառայության մայոր։

  • 2012 թ. հունիսի 17-ի երեկոյան օլիգարխ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում ծագած վիճաբանության ժամանակ դաժան ծեծի են ենթարկվելու պատճառով մահացել է։ 

1977 - Էդվարդ Ֆերլոնգ, ամերիկացի դերասան
1976 - Սեմ Ուորթինգթոն, անգլիայում ծնված ավստրալացի դերասան
1944 - Գուրգեն Գալստյան, ծաղրանկարիչ
1939 - Ալբերտ Նալչաջյան, հոգեբան
1932 - Փիթեր Օ'Թուլ, անգլիացի դերասան

  • Պատմության մեջ ամենաշատը «Օսկարի» առաջադրված դերասաններից է (8 անգամ), և ոչ մի անգամ չի ստացել մրցանակը՝ տարբեր տարիներին այն զիջելով Գրեգորի Պեկին, Մառլոն Բրանդոյին, Ռոբերտ դե Նիրոյին և ուրիշներին։
  • 2003 թվականին Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտը կինոյում ունեցած մեծ ներդրումի համար վերջապես մրցանակի է արժանացնում Օ՛Թուլին։ Վերջինս սկզբում հրաժարվում է մրցանակից, բայց վերջին պահին փոխում է որոշումն ու ներկայանում մրցանակաբաշխությանը։
  • Օ՛Տուլին համաշխարհային փառք են բերել «Լոուրենս Արաբացին» ֆիլմը, որտեղ նա խաղում է Լոուրենսի դերը և Օդրի Հեփբերնի հետ «Ինչպես գողանալ միլիոն» ֆիլմերը։
  • Երկու անգամ «Օսկարի» է առաջադրվել Հենրիխ 8-րդի դերը խաղալու համար՝ «Բեկետ» և «Առյուծը ձմռանը» ֆիլմերում։
  • Օ՛Թուլի մասնակցությամբ մյուս հայտնի ֆիլմերն են «Կալիգուլա», «Իմ ամենալավ տարին», «Աճպարարը», «Գեներալների գիշերը»։

1927 - Փոլ Գարաբեդյան, հայկական ծագումով ամերիկացի կիրառական մաթեմատիկոս և թվային վերլուծաբան
1922 - Գաբրիել Արկալիյան, հայկական ծագումով հունգարացի դերասան
1851 - Պողոս Նուբար Փաշա, հայ ականավոր քաղաքական գործիչ, բարերար, Եգիպտոսի վարչապետ Նուբար Փաշայի որդին։

  • Պողոս Նուբարը նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հիմնադիրներից է և առաջին նախագահը։
  • Պողոս Նուբարը ղեկավարել է պատվիրակությունը, որը մասնակցել է Փարիզի վեհաժողովին։