«  Փետրվար 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. փետրվարի 14

Պատմության այս օրը. փետրվարի 14

Օրվա տոները

  • Տյառնընդառաջ
  • Սուրբ Վալենտինի օրը
  • Գիրք նվիրելու միջազգային օրը
  • Համակարգչով աշխատողի օրը

2005 - Ստեղծվեց Յութուբ ինտերնետային վիդեո-նախագծային կայքը:

2003 - Սատկեց աշխարհում առաջին կլոնավորված կաթնասունը` Դոլլի ոչխարը:

1997 - ԱՄՆ ընդգրկվում է Ղարաբաղյան հարցի կարգավորման Մինսկի խմբի համանախագահների կազմում։

1995 - Ամերիկյան իշխանությունները ձերբակալեցին լեգենդար հակեր Քևին Մատնիկին։

1961 - Հայտնաբերվեց 103-րդ տարրը՝ լոուրենցիումը։

1949 - Իսրայելի ազգային ժողովում` Քնեսեթում տեղի ունեցավ առաջին նիստը:

1944 - Տեղի ունեցավ «Դավիթ Բեկ» ֆիլմի պրեմիերան Մոսկվայում։

1930 - Լույս տեսավ Դեշիլ Հեմմեթի ամենահայտնի վեպը՝ «Մալտիական բազեն»։

1929 - Չիկագոյի գանգստեր Ալ Կապոնեի կողմից իրականացվեց հակառակորդ խմբավորման անդամների զանգվածային սպանություն, որը պատմությանն հայտնի դարձավ որպես Սուրբ Վալենտինի օրվա կոտորած:

1926 - Ղարաքիլիսայում (Վանաձոր) սկսեց գործել գյուղ-շրջիկ թատրոնը՝ Ամո Խարազյանի ղեկավարությամբ:

1911 - Կ.Պոլսի Հայոց Պատրիարք Հովհաննես Արշարունին Թուրքիայի արդարադատության նախարարին ուղղված ուղերձում (թաքրիր) տեղեկացրել է հայաբնակ գավառներում տեղի ունեցող թուրք պաշտոնատար անձանց անօրինական արարքների, հայերի սպանության և ունեցվածքի հափշտակման մասին:

1894 - Ծնվել է դերասան, դրամատուրգ, ռեժիսոր, թատերական-հասարակական գործիչ, Խորհրդային Միության ժողովրդական դերասան Վաղարշ Վաղարշյանը (Վաղարշակ Տեր-Պետրոսյան)։

1829 - Տեղի ունեցավ «Օտարերկրուհի» օպերայի առաջնախաղը Միլանում։

1602 - Ծնվել է իտալացի երգահան, երգեհոնահար Ֆրանչեսկո Կավալլին։