Պատմության այս օրը. փետրվարի 29
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Հազվադեպ հիվանդությունների միջազգային օրն է
Հազվադեպ հիվանդությունների ուսումնասիրման EURORDIS եվրոպական կազմակերպության նախաձեռնությամբ տարվա ամենահազվադեպ օրը՝ փետրվարի 29-ին, նշվում է Հազվադեպ հիվանդությունների միջազգային օրը (Rare Disease Day)։ Ոչ նահանջ տարիներին այն նշվում է փետրվարի 28-ին։ Այս օրն իրենից յուրատեսակ տեղեկատվական-լուսավորչական միջոցառում է ներկայացնում։ Նրա նպատակն է՝ հասարակության ուշադրությունն ուղղել հազվադեպ հանդիպող հիվանդություններով տառապող մարդկանց խնդիրների վրա։ Հազվադեպ հիվանդություններ կան բժշկության բոլոր ոլորտներում։ Դրանց մոտ 80 տոկոսը գենետիկ բնույթ է կրում։ Մասնագետների գնահատականներով՝ աշխարհում մոտ 5-7 հազար կյանքի համար վտանգավոր հազվադեպ հիվանդություն կա
- Օվերքլոքինգի (overclocking) օրը
Հայաստան
- Սուրբ Թեոդորոս զորավարի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)
Սբ. Թեոդորոս զորավարը համաքրիստոնեական սուրբ է, որի հիշատակությունը Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Մեծ Պահքի առաջին շաբաթ օրը: Ըստ վարքագիրների՝ նա ծնվել էր Ամասիա քաղաքի Սարու գյուղում և ունեցել քրիստոնյա բարեպաշտ ծնողներ: 4-րդ դարի սկզբին, Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ, ապացուցելու համար կուռքերի հնարովի եւ կեղծ լինելը, գիշերով հրի է մատնել հեթանոսական Ռէա չաստվածուհու մեհյանը: Այս արարքի համար բանտ է նետվել և մեծագույն չարչարանքներից հետո 306 թվականին նահատակվել` այրվելով կրակի վրա: Սբ. Թեոդորոս զորավարը հայտնի է նաև, որպես վիշապասպան, որ քաջությամբ ու հավատով հաղթել է հսկա վիշապի: Օտար եկեղեցիներում հայտնի է նաև «Դիռոն» անվամբ, որ հունարեն նշանակում է «նորեկ» զինվոր:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1956 - Պակիստանը հանրապետություն հռչակվեց։
1504 - Քրիստափոր Կոլումբոսը օգտագործում է լուսնի խավարումը վախեցնելու համար թշնամաբար տրամադրված Ճամայկայի հնդկացիներին։
1288 - Շոտլանդիան հայտարարում է, այս օրվա ընթացքում կանայք կարող են տղամարդկանց առաջարկություն անել։
ԾՆՎԵԼ ԵՆ
1976 - Արթուր Ջանիբեկյան, հայ պրոդյուսեր
1928 - Թորոս Թորանյան, սիրիահայ գրող, հրապարակախոս
1886 - Միքայել Թումանյան, հայ խորհրդային բուսաբույծ, գիտության վաստակավոր գործիչ
1860 - Հերման Հոլերիթ, IBM- ընկերության հիմնադիրներից (վ. 1929)
1792 - Ջոակինո Ռոսինի, իտալացի կոմպոզիտոր՝ «Սևիլյան սափրիչ» օպերայի հեղինակը։