Արցախ
ՊԲ. Փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է ՊԲ հինգ զինծառայող
Ճշտված տեղեկություններով մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել պաշտպանության բանակի հինգ պայմանագրային զինծառայող: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:
«Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: