Պեսկով. Ռուսաստանը մշտական կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ
Ռուսաստանը մշտական կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կողմ է, որ եռակողմ պայմանավորվածությունները կատարվեն առանց այլընտրանքի։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Այժմ ակտիվ ջանքեր են գործադրվում լարվածությունը լիցքաթափելու և իրավիճակը շտկելու համար», - ասել է Պեսկովը լրագրողներին։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել էր, որ նամակ է գրել Պուտինին և ռազմական օգնություն խնդրել, քանի որ Սյունիքի մարզը գտնվում է Ադրբեջանի հետ սահմանին։
Հարցին, թե ՌԴ նախագահը ստացե՞լ է Փաշինյանի նամակը, Կրեմլի ներկայացուցիչը դժվարացել է պատասխանել:
«Ես հստակ չեմ կարող ասել։ Բայց այդ բոլոր հարցերը, բնականաբար, բազմիցս քննարկվել են երկկողմ շփումների ընթացքում», - ասել է Պեսկովը:
Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը և Արարատ Միրզոյանը հանդիպել են Մոսկվայում: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի պաշտոնական կայքը։
«Վոլոդինն ու Միրզոյանը քննարկել են Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը», - ասված է հաղորդագրության մեջ: