Պետական կառույցները պետբյուջեի հաշվին թանկարժեք զուգարանի թղթեր են գնում
Պարզվում է, որ պետական կառույցները թանկարժեք զուգարանի թղթեր են նախընտրում պետական բյուջեի հաշվին: «Ասպարեզն» ուսումնասիրել է պետական որոշ կառույցների գնումների 2018 թվականի հոկտեմբեր-դեկտեբեր ամիսների պլանները եւ պարզել, թե որտեղ՝ ինչ արժեքի զուգարանի թղթեր են նախընտրում:
Մասնավորապես, ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը 2018 թվականի դեկտեմբերի 14-ին հրապարակել է գնումների պլան, որի համաձայն՝ կառույցը նախընտրել է գնել երկու տեսակի զուգարանի թուղթ: Այստեղ մեկ զուգարանի թղթի համար վճարում են 800 դրամ, այս տեսակից նախընտրել են 30 հատ: Արդյունքում 30 հատ զուգարանի թղթին վճարել են 24 հազար դրամ: Այս կառույցը ձեռք է բերել նաեւ 200 հատ 150 դրամանոց զուգարանի թուղթ, որի արժեքը կազմում է 30 հազար դրամ:
Իսկ ահա վարչապետի աշխատակազմի գնումների պլանից տեղեկանում ենք, որ նոյեմբերի 6-ին հրապարակած գնումների պլանի համաձայն՝ նախընտրել են 1100, 180 եւ 100 դրամանոց զուգարանի թղթեր: Սակայն գնումների պլանում նշված չէ, թե յուրաքանչյուրից քանի հատ են գնել:
Կառույցներից ամենաշատը զուգարանի թղթեր գնում է Գլխավոր դատախազությունը: Նոյեմբերի 19-ին հրապարակված գնումների պլանի համաձայն՝ դատախազությունը 3000 հատ զուգարանի թուղթ գնելու հայտ է ներկայացրել. յուրաքանչյուրի արժեքը նշված է 140 դրամ: Ընդհանուր արժեքը կազմում է 420 հազար դրամ:
Ավելին՝ սկզբնաղբյուրում