«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Պետպատվերով բուժվելու իրավունք ունեցողների ցանկն ընդլայնվում է

Պետպատվերով բուժվելու իրավունք ունեցողների ցանկն ընդլայնվում է

Այս տարի շուրջ 230 քաղաքացի կկարողանա առանց հավելյալ վճարման օգտվել պետպատվեր բուժօգնությունից։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` ներկայացնելով կառավարության համապատասխան որոշման նախագիծը։

«Նախագծի ընդունմամբ ներդրվում է նոր բուժօգնության փաթեթ հետևյալ քաղաքացիների համար` ընտանեկան նպաստի համակարգում 30 և ավելի բալ ունեցող նպաստառուները, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք, ծերանոցներում ու անօթևանների կացարաններում բնակվող անձինք, բռնադատվածները, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքներին մասնակցածները, մարդկանց թրաֆիքինգի ենթարկված անձինք, ինչպես նաև ձերբակալված ու կալանավորված անձինք»,– ասաց նախարարը։

Նրանց համար այսուհետ անվճար կլինեն սրտի, գլխուղեղի, աչքի վիրահատությունները, լիտոտրիպսիան, դժվարամատչելի հետազոտությունները։

Արսեն Թորոսյանի խոսքով` այդ նպատակով պետական բյուջեից հատկացվել է հավելյալ 1.4 մլրդ դրամ, իսկ ամբողջ փաթեթի արժեքը հաշվարկված է շուրջ 3 մլրդ դրամի չափով։