Պաշտոնական
ՊՆ. Այսօր ադրբեջանական կողմը կրակ է բացել Երասխի հատվածում
Հուլիսի 16-ի առավոտյան, ժամը 11:00-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են հակազդող գործողությունների:
Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:
ՀՀ ՊՆ
Հիշեցնենք` հուլիսի 14-ին Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի Հանրապետության Երասխ բնակավայրին հարող հատվածում նախաձեռնել էին սադրիչ առաջխաղացում, որի հետևանքով դիպուկահարի կրակոցից զոհվել էր ՀՀ պայմանագրային զինծառայող Սամվել Գագիկի Ալավերդյանը: