«  Մայիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Փոխվել է Սևանի թերակղզի մտնող և դուրս եկող տրանսպորտային միջոցների երթուղին

Փոխվել է Սևանի թերակղզի մտնող և դուրս եկող տրանսպորտային միջոցների երթուղին

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը տեղեկացնում է, որ 2023թ. մայիսի 6-ից անվտանգության նկատառումներից ելնելով՝ Սևանի թերակղզուց դուրս եկող տրանսպորտային միջոցները դեպի Երևան ընթանալու համար պետք է հետադարձ կատարեն նոր բացված շրջադարձի տեղով։

Դիլիջանից եկող մեքենաները Սևանի թերակղզի մտնելու համար շրջադարձ պետք է կատարեն նոր շրջադարձից 1կմ ներքև։ Գոյություն ունեցող շրջադարձը, որը դուրս է գալիս Սևանի թերակղզուց, այսօրվանից փակ է լինելու։ Տեղադրվելու են բազալտե եզրաքարեր և մետաղական արգելափակոցներ։