Պաշտոնական
ՊՇՌ թեստը գործատուին կարելի է ներկայացնել մինչև հոկտեմբերի 14-ը
«Ա1+». Աշխատողների համար քովիդի թեստերը կամ պատվաստումը հաստատող սերտիֆիկատը ներկայացնելը պարտադիր չէ հենց հոկտեմբերի 1-ին, թեև առողջապահության նախարարի հրամանն ուժի մեջ է մտնում այդ օրվանից։
ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը «Ա1+»-ին հայտնեց, որ քաղաքացիները կարող են թեստի կամ պատվաստման թուղթը ներկայացնել 14 օրվա ընթացքում՝ մինչև հոկտեմբերի 14-ը։
Այդ 14 օրերի ընթացքում էլ, եթե որևէ համապատասխան կառույց ստուգում անցկացնի, տնտեսվարողին կամ աշխատակցին տուգանելու իրավունք չի ունենա։