«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Քաղաքապետը՝ Երևանում մանսարդների քանդման լուրերի մասին

Քաղաքապետը՝ Երևանում մանսարդների քանդման լուրերի մասին

Այսօր՝ մարտի 18-ին լրագրողների հետ զրույցում  Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով մանսարդների քանդման լուրերի մասին հարցին, նշեց.

«Մանսարդների կառուցումը պետք է լինի, այսպես կոչված, 5-րդ ճակատը քաղաքի: Դա պետք է լինի կարգավորված, համակարգված, գլխավոր ճարտարապետի կողմից թույլատրված: Եվ, եթե տեսել եք, Փարիզում տանիքների հարցը հենց այդպես է լուծվել»: 

Նա նշեց, որ շենքերում մանսարդները կկառուցվեն միայն շենքի բնակիչների ցանկության պարագայում:

«Մենք սկսելու ենք գործընթաց մանսարդները կառուցելու, եթե ողջ շենքի բնակիչները համաձայն լինեն դրա հետ»,-հավելեց քաղաքապետը:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը  ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել էր  քաղաքի մանսարդները քանդելու մասին տարածված տեղեկությունը։

«Կայքերից մեկում այսօր հրապարակված տեղեկության վերաբերյալ տարընթերցումների տեղիք չտալու համար հայտնում եմ, որ քաղաքապետարանը չի քննարկում քաղաքի մանսարդերը քանդելու ծրագիր։ 

Խոսքը տարբեր տարիներին տարերայնորեն կառուցված մանսարդները ընդհանուր տեսքի բերելու գործընթացի մասին է, որը նպատակ ունի գեղարվեստական լուծումներով դրանք հնարավորինս ներդաշնակեցնելու փողոցների ընդհանուր ճարտարապետական լուծումներին»,– գրել է Կարապետյանը։

Տեսանյութ